ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ, ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐԹԻԿ ՔԱՂԱՔԻ Գ․ ԱՂԱՔԱՐՅԱՆ ՓՈՂՈՑ 1-ԻՆ ՆՐԲԱՆՑՔ 1/10 ՀՈՂԱՄԱՍ ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ, 0,84504 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ ենթակետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 89-րդ հոդվածի 1-ին և 3-րդ կետերով և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2025 թվականի ապրիլի 15-ի թիվ N 01/27.1/5979-2025 գրությունը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին ՈՐՈՇՈՒՄ Է`
1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի սեփականություն հանդիսացող, 2021 թվականի դեկտեմբերի 27-ի անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 27122021-08-0040 վկայականով փաստագրված, բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության, Գ․Աղաքարյանփողոց 1-իննրբանցք 1/10 հողամասհասցեումգտնվող, 0,84504համակերեսովհողատարածքը (կադաստրայինծածկագիր՝ 08-002-0108-0047) նվիրաբերել Հայաստանի Հանրապետությանը՝ Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ քաղաքում 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզ կառուցելու նպատակով:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով իրազեկման օրվան հաջորդող օրվանից: |