Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ սահմանված անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեստրի ստեղծման և վարման կարգի 28-րդ, 29-րդ կետի 4-րդ ենթակետով և հիմք ընդունելով 2024թվականի մարտի 21-ի անշարժ գույքի աճուրդային առուվաճառքի պայմանագիր /գրանցամատյան N 4984/ և Շավարշ Խաչատուրի Գևորգյանի 2024 թվականի ապրիլի 11-ի N 2024 դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի, Արթիկ համայնքի Հովտաշեն գյուղում Շավարշ Խաչատուրի Գևորգյանին (ծնված 1984 թվականի մարտի 01-ին) 2024թվականի մարտի 21-ի անշարժ գույքի աճուրդային առուվաճառքի պայմանագրով /գրանցամատյան N 4984/ փաստագրված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ, Արթիկ համայնքի Հովտաշեն գյուղում գտնվող 08-069-0014-0028 կադաստրային ծածկագրով 0,227հա մակերեսով տնամերձ հողամասին տրամադրել Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ, Արթիկ համայնք, գյուղ Հովտաշեն, 4-րդ փողոց, 36 հողամաս հասցեն: