Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հովածի 1-ին մասի 24-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ մասերով, հիմք ընդունելով 2025 թվականի ապրիլի 14-ի գույքի նկատմամբ իրավունքի (սահմանափակման) պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին N Կ-14042025-08-0136 որոշումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ` 1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարի 2024 թվականի նոյեմբերի 11-ի <<Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Նահապետավան գյուղի 2-րդ փողոց, 3-րդ փակուղի, 16/1 հասցեում գտնվող բնակելի տան, կից հողամասի և ամրակայված շենք-շինությունների նկատմամբ Աստղիկ Իսրաֆիլի Թորոսյանի և Վահան Գառնիկի Թորոսյանի գույքային իրավունքները վերականգնելու մասին>> N 2242-Ա որոշման մեջ <<5․>>-րդ կետից հետո ավելացնել <<6․>>-րդ կետը հետևյալ բովանդակությամբ <<6․ Հողամասում առկա է 2001 թվականի մայիսի 15-ից հետո կառուցված անավարտ շինություն։>> 2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով իրազեկելու հաջորդող օրվանից: