Այսօր: Կիրակի, 5 Մայիսի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 121
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



23 ապրիլի 2024 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ <<ՄԵՂՐԱՇԵՆԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ>> ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

        Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ և 38-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետերով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 14-ի թիվ 172-Ն և 2024 թվականի ապրիլի 19-ի թիվ 64-Ա որոշումները 

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ`

  1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի <<Մեղրաշենի միջնակարգ դպրոց>> պետական ոչ առևտրային կազմակերպության նախակրթարանի սաների սննդի ծախսի, դաստիարակի և խոհարարի աշխատավարձի համաֆինանսավորում կատարելու նպատակով համայնքի 2024 թվականի բյուջեի <<Կրթություն (այլ դասերին չպատկանող)>> բաժնի <<Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին>>  (4819) հոդվածից Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի <<Մեղրաշենի միջնակարգ դպրոց>>  պետական ոչ առևտրային կազմակերպությանը  որպես նվիրաբերություն հատկացնել  1530000 (մեկ միլիոն հինգ հարյուր երեսուն հազար)  դրամ:  
  2. Պարտավորեցնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի <<Մեղրաշենի միջնակարգ դպրոց>> պետական ոչ առևտրային կազմակերպությանը ներկայացնել հաշվետվություն կատարված ծախսերի վերաբերյալ:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՆԱՆԻԿ ՈՍԿԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) ԳԱՅԱՆԵ ՎԱՐԱԳՅԱՆ  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner