2024 թվականիօգոստոսի27-ինՀայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Անուշավան գյուղի վարչական շենքումտեղիունեցավհանրայինքննարկում:
Հանրային քննարկումը սկսվեց ժամը 12:00-ին:
Ներկա էին՝ Արթիկ համայնքի ղեկավարի կողմից լիազորված անձ, Արթիկ համայնքի ղեկավարի տեղակալ Վարդան Մակեյանը, Արթիկ համայնքի ղեկավարի օգնական Տաթևիկ Չարչյանը, Անուշավան բնակավայրի վարչական ղեկավար Երվանդ Հակոբյանը, Արթիկ համայնքի Անուշավան և Արթիկ բնակավայրերի բնակիչներ, ՀՀ <<ԱՐՏԲԱԶ ՄԱՅՆԻՆԳ>> ՍՊ ընկերության ներկայացուցիչ Գրիգոր Վարդանյանը, համայնքի ավագանու անդամ Ոսկան Վարդանյանը, ընկերության այլ ներկայացուցիչներ։
Հանրային քննարկումը վարում էր ՀՀ ՇՄ Արթիկ համայնքի ղեկավար Ա. Ոսկանյանի կողմից լիազորված անձ՝ համայնքի ղեկավարի տեղակալ Վարդան Մակեյանը։
Նա ողջունեց ներկաներին, ներկայացրեց հանրային քննարկման օրակարգը. «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի և ՀՀ Կառավարության 19.11.2014թ. <<Հանրային ծանուցման և քննարկումների իրականացման կարգը սահմանելու մասին>> որոշման (որոշումը խմբ. 28.12.23թ N 2343Ն) սահմանված կարգի համաձայն՝ 2024 թվականի օգոստոսի 27-ին՝ ժամը 12։00-ին, ՀՀ Շիրակի մարզի Արթիկ համայնքի Անուշավան բնակավայրի վարչական շենքում տեղի են ունենում հանրային լսումներ: Օրակարգում՝ ՀՀ «ԱՐՏԲԱԶ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊԸ-ի կողմից օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ՀՀ Շիրակի մարզի Արթիկի բազալտի հանքավայրից օգտակար հանածոյի արդյունահանման, ընդերքօգտագործման իրավունք ստանալու շրջանակներում անհրաժեշտ աշխատանքների վերաբերյալ հանրային առաջին քննարկումն է:
Հանրային իրազեկումներն օրենքով սահմանված կարգով հրապարակվել են Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայքում, <<Առավոտ>> օրաթերթի համարում, հրապարակումը փակցված է եղել Արթիկի համայնքապետարանի և Անուշավան գյուղի վարչական կենտրոնում տեղադրված հայտարարությունների վահանակների վրա:
«ԱՐՏԲԱԶ ՄԱՅՆԻՆԳ» ընկերությունը դիմել է Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանին 24/07/2024 թվականին ներկայացված գրությամբ, համաձայն որի Անուշավան գյուղի վարչական տարածքում՝ Արթիկ քաղաքից 4-5 կիլոմետր դեպի հյուսիս-արևմուտք գտնվող 3 հա մակերեսով տարածքում, ցանկանում է ընդերքօգտագործման իրավունք ստանալ տրամադրման ենթակա ազատ մնացորդային պաշարներից շուրջ 3 հա մակերեսով ընդերքի տեղեմաս շահագործելու նպատակով: Հայցվող հանքավայրի հաշվեկշռային պաշարները հաստատվել են ՀԽՍՀ ՊՏՀ-ի 24.09.1986 թվականի թիվ 284 արձանագրությամբ, ընդհանուր A+B+C1 կարգերով 1450,5 հազար խորանարդ մետր քանակով, այդ թվում՝ А կարգով՝ 235,3, B կարգով՝ 438.1 C1 կարգով՝ 777,1 հազ խորանարդ մետր:
Հումքը նախատեսված է որպես շինաքար բլոկների 26% ելքով, ինչպես նաև ավազի և խճի արտադրության հումք: Համայնքի նախնական համաձայնությունը ստանալուց հետո ընկերությունը պարտավորովում է կազմել արդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվություն և աշխատանքային նախագծի հետ մեկտեղ ՀՀ օրենքով սահմանված կարգով ներկայացնել լիազոր մարմին:
Ընկերությունը գրությամբ նշել էր նաև, որ պարտավորվում է պարբերաբար հանդիպել համայնքի ղեկավարության հետ, քննարկել անհրաժեշտ օգնության ծրագրերը և համապատասխան ֆինանսական ներդրումներ կատարել համայնքի բյուջե:
Նիստը վարողը հնարավորություն տվեց ընկերության ներկայացուցչին, ով ավելի հանգամանալից ներկայացրեց իր պարտավորությունների և պարտականությունների մասին:
Նիստը վարող Վ. Մակեյանը ներկաներին հորդորեց բոլոր հուզող հարցերը, առաջարկությունները, դիտողությունները և կարծիքները հնչեցնել կազմակերպված հանրային քննարկումների շրջանակներում և տեղում ստանալ դրանց պատասխանները:
Նիստը վարողը ներկայացրեց, որ շահագործված, բայց ոչ սպառված պաշարներով հանքավայր է հայցվող տարածքը, այն չի շահագործվել շուրջ 30 տարի: Վարդանյանները դիմել են հանքը վերաշահագործելու համար, որը ենթադրում է շահ համայնքին և վարչական տարածքին, ենթադրում է բնապահպանական ներդրումներ և սոցիալական ներդրումներ գումարի տեսքով, որոնք ուղղվելու են վարչական տարածքի հոգսերի թեթևացման համար: Նիստը վարողը ողջունեց ընկերության քայլերը՝ միտված աշխատատեղերի բացմանը և համայնքին նվազագույն բնապահպանական ազդեցություններով հանքարդյունահանություն կազմակերպմանը:
Ելույթ ունեցան
1. ՀՀ «ԱՐՏԲԱԶ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊ ընկերության ներկայացուցիչ Գ. Վարդանյանն ասաց, որ հանքավայրից նախատեսվում է մինչև 500 000 ԱՄՆ դոլարի չափով ներդրում անել բաց հանքի շահագործման համար: Նա նշեց այն դրական փոփոխությունները, որոնք կունենա վարչական տարածքը: Առաջինը շուրջ 50 աշխատատեղի ստեղծումն է վարչական տարածքի բնակչության համար, մյուսը օրենքով սահմանված բոլոր հարկերն են, որոնց չափերի մասին դեռևս վաղ է խոսելը: Հաջորդը սոցիալական ծրագրերն են, որոնք ուղղված են լինելու դպրոցներին և մանկապարտեզներին, արտադպրոցական ուսումնական հաստատություններին, դրանց վերանորոգմանն ու վերականգնմանը:
Հարցեր հնչեցին՝
1. Համայնքի բնակիչներից մեկը հարցրեց, արդյոք արոտավայր չէ հայցվող տարածքը և որքանով կարող է հանքի շահագործումը վնասել անասնապահությանը: Կարող է ընկերությունը կոնկրետ նշել սոցիալական ծրագրերին ուղղված այն գումարի չափը, որն ուղղելու է գյուղի մանկապարտեզին: Նա առաջարկեց Անուշավան բնակավայրի ննջեցյալների ընտանիքներին այդ գումարներից տրամադրել սոցիալական օգնություն:
2. <<ԱՐՏԲԱԶ ՄԱՅՆԻՆԳ>> ՍՊԸ-ի ներկայացուցիչ Գ. Վարդանյանն ասաց, որ իր համար հետաքրքիր առաջարկ էր ննջեցյալների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման առաջարկությունը, թեպետ ինքը չգիտի՝ նախադեպը կա արդյոք այս երևույթի: Իրենք պատրաստակամ են դա անելու համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների հետ: Ընկերությունն իր նախաձեռնությամբ հայտնում է իր պատրաստակամությունը մասնակցելու նաև համայնքային լավ առիթներին: Քիչ գումար չի ներդրվելու ընկերության կողմից բիզնեսը կյանքի կոչելու համար, և դրա հաջողության դեպքում ամեն հնարավոր առիթը բաց չի թողնվելու՝ բնակավայրի զարգացման և խնդիրների լուծման համար: Նա նաև հավելեց, որ իր ընտանիքը, համատեղ այլ գործընկերների հետ, Արթիկում մեծ բիզնես է իրականացնում՝ 250 աշխատեղերով: Խոսքը վերաբերում է <<Գրին Ֆուդ>> ընկերությանը, որն Արթիկում ջերմոցային տնտեսություն է հիմնել, աճեցնում է ելակ և տարեցտարի ընդլայնում է բիզնեսը: Տարիների աշխատանքը ցույց է տվել, որ իրենց ընտանիքը պատրաստ է օգնել համայնքի բնակիչներին և բարեխիղճ տնտեսվարող է: Նա նաև ներկայացրեց, որ ջերմոցային տնտեսությունում աշխատում են տարբեր բնակավայրերի բնակիչներ, այդ թվում նաև անուշավանցիներ: Հանքի շահագործման ընթացքում էլ, եթե անուշավանցիները ցանկություն չհայտնեցին աշխատել հանքավայրում, ապա այդ դեպքում իրենք կներգրավեն աշխատակիցներ այլ բնակավայրերից:
2. Լինելով շուրջ 20 տարի շարունակ Արթիկ համայնքի ավագանի՝ Ո. Վարդանյանն ասաց, որ համայնքային իշխանությունները համայնքային ռեսուրսները բաշխում են համաչափ՝ ապահավվելով համայնքի բնակավայրերի համաչափ զարգացումը: Հարկային պարտականությունների կատարման ցուցանիշներից է կախված իրականացվելիք ծրագրերի ծավալները համայնքներում: Ամփոփելով իր խոսքը՝ Ո. Վարդանյանն ասաց, որ ինչքան շատ աշխատատեղեր լինեն համայնքում, այդքան վճարունակ կլինի բնակիչը և հետևաբար՝ համայնքային զարգացումը կլինի այս պատճառահետևանքային շղթայի մեջ:
3. Անուշավան գյուղի վարչական ղեկավար Ե. Հակոբյանն ասաց, որ ինքը, ստանալով հանրային քննարկման շրջաբերականը, ապահովել է բնակչության իրազեկվածությունն ու մասնակցությունը, թեպետև թյուրիմացաբար մտածել է, որ խոսքը գնում է Արթիկի ջրամբարի կառուցման հանրային քննարկմանը: Համայնքային սեփականության վկայականն ուսումնասիրելուց հետո, որոշակի հարցեր է իր մոտ առաջանում հանքավայրի զբաղեցրած տարածքի և հայցվող տարածքի չափսերի առնչությամբ:
<<ԱՐՏԲԱԶ ՄԱՅՆԻՆԳ>> ՍՊԸ-ի ներկայացուցիչը տրամադրեց քարտեզը, ասելով, որ իրազեկվածության բոլոր միջոցառումներն օրենքով սահմանված կարգով Արթիկի համայնքապետարանն իրականացրել է, իսկ նիստը վարող Վ. Մակեյանն ասաց, որ քարտեզների համադրման, հայցվող տարածքի եզրագծերի հետ կապված հարցերի պարզաբանման համար վարչական ղեկավարը կարող է համայնքապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնում մասնագետների հետ քննարկել: Նա նաև հիշեցրեց, որ այս փուլում համայնքը տալիս է իր նախնական համաձայնությունը հանքարդյունահանման գործընթացը սկսելու համար: Այս փուլից հետո համայնքապետարանի մասնագետներն ու ընկերությունը, բազմաթիվ գերատեսչությունների հետ համատեղ, աշխատելու են ծրագրի շուրջ՝ այն օրենքի պահանջներին համապատասխանեցնելու համար: Իսկ այս փուլում շատ հարցերի պատասխանել առայժմ հնարավոր չէ, դրանց հստակ պատասխանը կտրվի 2-րդ հանրային քննարկման ընթացքում: Իսկ ինչ վերավերում է արոտավայրերին հասցվող վնասներին, որպես ոլորտային պատասխանատու, նա ասաց, որ տարածքը մինչ խոշորացումը վեճի առիթ է հանդիսացել Անուշավանի և Արթիկի միջև, Անուշավանի խոշոր և մանր եղջերավոր կենդանիներն այդ հատվածում արոտ չեն իրականացնում, բացի այդ, կենդանիների գլխաքանակը 50 տոկոսով նվազել է համայնքում, իսկ տվյալ հատվածում էլ բացհանք է, այդտեղ չկա որևէ բուսականություն:
4. Համայնքի բնակիչը հարցրեց, արդյոք հանքարդյունահանության համար միայն հայցվող տարածքն է օգտագործվելու, թե հարակից տարածքներն էլ են օգտագործվելու հանքարդյունահանության ընթացքում, արդյոք տեխնիկա է անցնելու հարակից տարածքներով:
<<ԱՐՏԲԱԶ ՄԱՅՆԻՆԳ>> ՍՊԸ-ի ներկայացուցիչ Գ. Վարդանյանն ասաց, որ հայցվող 2.7 հեկտարի վրա միանգամից հանքանյութի արդյունահանում չի իրականացվելու, այլ միայն մասի վրա: Տարածքը բաց բազալտային շերտ է, այստեղ արոտներ չկան:
5. Անուշավանի բնակիչներից մեկն ասաց, որ իր հողատարածքը գտնվում է անմիջապես հանքի հարևանությամբ, արդյոք փոշին հացահատիկի բերքին չի խանգարելու կամ վնասելու:
<<ԱՐՏԲԱԶ ՄԱՅՆԻՆԳ>> ՍՊԸ-ի ներկայացուցիչ Գ. Վարդանյանն ասաց, որ բնակչի մտահոգությունն իր համար ընդունելի և հասկանալի է, քանի որ բնակչի հողատարածքը սահմանային է: Ընկերությունը ներկայացնելու է հանքշահագործման նախագիծ, որտեղ ներկայացված է լինելու՝ ինչպես է շահագործվելու հանքը: Այս պահին նախագիծն առկա չէ, սակայն, իր պատկերացմամբ, մեծ քարերը պետք է տեղափոխվեն այլ տարածք՝ այն է արտադրամաս, որը գտնվում է Արթիկ քաղաքում, այնտեղ մշակումից հետո բազալտը կիրացվի: Սա նշանակում է, որ տեղում քարի վերամշակում չի կատարվի: Սա ենթադրում է հանքավայրում փոշու արտանետումների բացակայություն: Տարածքը գյուղից գտնվում է 3-4 կմ հեռավորության վրա, ինչը ենթադրում է, որ համայնքի բնակիչներին որևէ բնապահպանական վնաս չի կարող հասցնել հանքավայրի շահագործումը, քանի որ գտնվում է սահմանված սանիտարական գոտուց շատ ավելի մեծ հեռավորության վրա: Նախագիծը 2-րդ հանրային լսումների ժամանակ պատրաստ կլնի, և հստակ, մանրամասն հարցերին պատասխաններ կտրվեն: Ընկերության ներկայացուցիչներն էլ բարեխիղճ հանք շահագործող են, որպես համայնքի բնակիչ, իրենք էլ են հոգատար շրջակա միջավայրին, դրա պահպանությանը, իրենց էլ է հուզում համայնքի բնապահպանական խնդիրները:
Նիստը վարող Վ. Մակեյանն ասաց, որ հանքը բազալտի է, ի տարբերություն տուֆի՝ այստեղ արտանետումներն ավելի քիչ կլինեն:
<<ԱՐՏԲԱԶ ՄԱՅՆԻՆԳ>> ՍՊԸ-ի ներկայացուցիչ Գ. Վարդանյանն ասաց, որ բացի մեծ քարերից, հանքարդյունահանման ընթացքում կարող են առաջանալ նաև թափոններ: Հավանաբար ընկերությունը, շահույթ ստանալու համար, կմշակի թափոնները և որպես շիբին կվաճառի դրանք: Իսկ թե որտեղ կտեղադրվի մանրացնող սարքավորումը, այդ մասին խոսել ինքը չի կարող:
Նիստը վարող Վ. Մակեյանն ասաց, որ Փանիկ բնակավայրում կա բազալտի հանքավայր, որտեղ նույնպես նման գործունեությամբ են զբաղվում: Ելնելով մյուս տնտեսվարողների փորձից, ինքը կարող է ասել, որ որպես լրացուցիչ բնապահպանական միջոցառում, հանքարդյունահանողներն օգտագործում են ջրցան մեքենաներ:
Համայնքի բնակիչ Աշոտ Կարոյանը հարցրեց, ջրցանում իրականացնելու համար ընկերությունը որտեղից է վերցնելու ջուրը:
<<ԱՐՏԲԱԶ ՄԱՅՆԻՆԳ>> ՍՊԸ-ի ներկայացուցիչ Գ. Վարդանյանն ասաց, որ իրենք խողովակներով բերելու են ջուրը հասցնելու հանքավայր, այդ ջրից կարող են օգտվել նաև սահմանային հողակտորների տերերը:
6. Անուշավանի վարչական ղեկավար Ե. Հակոբյանը հարցրեց, արդյոք պաշարները սպառելուց հետո ընկերությունը ցանկություն չի հայտնի հարակից տարածքներում էլ պաշարների ուսումնասիրություն կատարել և դրանք արդյունահանել:
<<ԱՐՏԲԱԶ ՄԱՅՆԻՆԳ>> ՍՊԸ-ի ներկայացուցիչ Գ. Վարդանյանն ասաց, որ մինչ պաշարների սպառվելը, սերունդներ կփոխվեն, այդ հարցին ինքը պատասխան չի կարող տալ: Նախագծում նաև հանքի փակման բաժին կա, որտեղ նկարագրվելու է, թե ինչպես է փակվելու հանքը: Իսկ այդ նախագիծը, համաձայն գործող օրենքի, ընկերությունը կգրի միայն համայնքի նախնական համաձայնությունը ստանալուց հետո, որը տրվում է հանրային առաջին քննարկումների ընթացքում:
Նիստը վարող Վ. Մակեյանն ասաց, որ հանքի տեղադիրքի հետ կապված հարցերը վարչական ղեկավարը, Արթիկի համայնքապետարանի ոլորտային պատասխանատուները, ընկերության ներկայացուցիչները կքննարկեն համայնքապետարանի ճարտարապետական բաժնում և հաջորդ հանրային լսումներին կներկայացնեն հստակ տեղեկատվություն այս հարցի վերաբերյալ:
Նա շնորհակալություն հայտնեց ներդրողներին բիզնես գաղափարի համար, որից, անկասկած, կօգտվի համայնքի բնակչությունը: Բիզնեսի գաղափարը երկրի զարգացման գրավականներից է:
Անուշավանի վարչական ղեկավար Ե. Հակոբյանը նույնպես ողջունեց Գ. Վարդանյանի նախաձեռնությունը, ներկայացրեց, որ հանքավայրը Խորհրդային Միության տարիներին շահագործվել է, այժմ այն բաց հանք է, տարածքում կա լավորակ բազալտ, որի արդյունահանությունից համայնքը միայն օգուտ կստանա:
Նիստը վարող Վ. Մակեյանն ընկերությանը մաղթեց հաջողություն՝ համարելով առաջին հանրային լսումները կայացած: Նա նշեց, որ նախնական համաձայնությունը տրվելու է Արթիկ համայնքի ավագանու կողմից՝ հիմք ընդունելով 1-ին փուլի հանրային լսումների արձանագրությունը:
<<ԱՐՏԲԱԶ ՄԱՅՆԻՆԳ>> ՍՊԸ-ի ներկայացուցիչ Գ. Վարդանյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց ներկաներից՝ համայնքից դրական տրամադրվածության համար:
Հանրային քննարկումն ավարտվեց 12:30-ին