Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հովածի 1-ին մասի 24-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ մասերով, հիմք ընդունելով 2024 թվականի ապրիլի 17-ի գույքի նկատմամբ իրավունքի(սահմանափակման) պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին N Կ-17042024-08-0019 որոշումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարի 2024 թվականի ապրիլի 9-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի սեփականությունը հանդիսացող գյուղատնտեսական հողերից 08-110-0107-0003 կադաստրային ծածկագրով 3,65496 հեկտար հողամասը աճուրդի արդյունքներով հաղթող ճանաչված մասնակից քաղաքացի Հեղինե Սասունիկի Հովհաննիսյանին վաճառելու մասին» թիվ 609-Ա որոշման «1․» կետում «տարեկան վարձավճարով» բառերը փոխարինել «արժեքով» բառով:
2․Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում իրազեկման օրվան հաջորդող օրվանից: