Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին ՈՐՈՇՈՒՄ Է՝
- Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքի ավագանու 2024թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 245-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի 2025 թվականի բյուջեի նախադպրոցականկրթություն բաժնի ,,Այլ ընթացիկ դրամաշնորհներ’’ (4639) հոդվածում նախատեսված գումարից՝ 100000 /մեկ հարյուր հազար/ Հայաստանի Հանրապետության դրամ հատկացնել «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությանը՝ ««Հառիճի նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության պայմանների բարելավում» ծրագրի համաֆինանսավորման գումար:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից:
|