Այսօր: Կիրակի, 19 Մայիսի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 26
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



06 մայիսի 2024 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ, ԲՆԱԿԵԼԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ 08-002-0040-0218 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ 0,0255 ՀԵԿՏԱՐ ՀՈՂԱՄԱՍԸ ԱՃՈՒՐԴԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ՀԱՂԹՈՂ ՃԱՆԱՉՎԱԾ ՄԱՍՆԱԿԻՑ ԷԴԳԱՐ ՄԿՐՏԻՉԻ ԱՐՂԱՄԱՆՅԱՆԻՆ ՎԱՃԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 24 հոկտեմբերի 2022 թվականի N 179-Ն որոշումը , 2024 թվականի մայիսի 06-ին Արթիկի համայնքապետարանում կայացած հողամասի աճուրդով վաճառքի արդյունքների մասին կազմված 2024 թվականի մայիսի 6-ի թիվ 1, թիվ 2 արձանագրությունները

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ` 1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի սեփականությունը հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության, 08-002-0040-0218 կադաստրային ծածկագրով, 0,0255 հեկտար մակերեսով, 2022 թվականի հունիսի 6-ի անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 06062022-08-0015 վկայականով փաստագրված հողամասը 1 410 000 (մեկ միլիոն չորս հարյուր տաս հազար) Հայաստանի Հանրապետության դրամ արժեքով վաճառել աճուրդի արդյունքում հաղթող ճանաչված մասնակից Էդգար Մկրտիչի Արղամանյանին (նույնականացման քարտ՝ 008293094, տրված՝ 2018 թվականի ապրիլի 6-ին,028-ի կողմից, հասցեն՝ ՀՀ Շիրակի մարզ Արթիկ համայնք Արթիկ քաղաք Նալբանդյան փողոց տուն 17) այդ հողամասում բնակելի կառուցապատման նշանակության շինություն կառուցելու համար: 2. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքացու հետ կնքել հողամասի առուվաճառքի պայմանագիր և պարտավորեցնել գնորդին գույքի նկատմամբ իրավունքները սահմանված կարգով և ժամկետում ենթարկել պետական գրանցման:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՆԱՆԻԿ ՈՍԿԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) ՍԵՐԳԵՅ ԱԼԵՔՅԱՆ   Արկադի Գրիգորյան   ՏԱԹև ԱՂԱՔԱՐՅԱՆ  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner