Ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետություն օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարի 2024 թվականի ապրիլի 05-ի <<Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ քաղաքի Մ.Մաշտոցի փողոց 64 հասցեում գտնվող Վաղարշակ Արշակի Աղաքարյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասի և ամրակայված շենք-շինության գույքային իրավունքները վերականգնելու, հասցե տրամադրելու և հողատարածքում կառուցված ինքնակամ կառույցն օրինականացնելու մասին>> N 578-Ա և <<Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարի 2024 թվականի ապրիլի 05-ի N 578-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին>> N 624-Ա որոշումները:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Վաղարշակ Արշակի Աղաքարյանին իրազեկման օրվան հաջորդող օրվանից: