Այսօր: Կիրակի, 1 Դեկտեմբերի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 65
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Խորհրդակցություն N 16
 
Համար 16Ամսաթիվ 09/06/2014 09:30
Վարող ԱՐՍԵՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆՎայրՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱՍԵՆՅԱԿՈՒՄ
Մասնակիցներ
ՏեսակՀԵՐԹԱԿԱՆՆկարագրություն *ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ N 16
Բովանդակություն *

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ N 16

ՀայաստանիՀանրապետությանԱրթիկի քաղաքապետի մոտ

օպերատիվհարցերովխորհրդակցության

 

09.06.2014թ. կայացավԱրթիկհամայնքի` օպերատիվհարցերովխորհրդակցությունը` նախագահությամբքաղաքապետԱ.Աբրահամյանի:

 

Օրակարգ`

1. Նախորդնիստինտրվածհանձնարարականներիկատարման և ընթացիկաշխատանքայինհարցերիմասին:

            2. Արթիկի թիվ 1 նախակրթարանում ներառական կրթությամբ խումբ բացելու մասին.

            3. Արթիկում անտառատունկի ծրագրի իրականացման մասին.

  4. Եկամուտներիհաշվառմանևհավաքագրմանմասին:

   5. Քաղաքի բարեկարգման և աղբահանության կազմակերպման մասին:

            Ընթացիկ հարցեր

 

1-ինհարցիվերաբերյալ`

Քաղաքապետնանդրադարձավնախորդնիստինտրվածհանձնարարականներիկատարմանը:    

Մանսավորապես`

1.1 Քաղաքապետը դրական գնահատական տվեց Երեխաների իրավունքների պաշտպանության օրվան նվիրված միջոցառմանը, սակայն կրկին անգամ նշեց միջոցառումների լուսաբանման բացը:

 

1.2 Քաղաքապետն իր դժգոհությունը հայտնեց շինարարություն կատարող առանձին քաղաքացիների կողմից շին.աղբի կուտակումների վերացման ուղղությամբ իր հանձնարարականի թերակատարման վերաբերյալ և պահանջեց Ա.Խաչատրյանից  խնդիրները կարգավորել պատշաճ կերպով և սահմանված ժամկետներում:

 

1.3 Քաղաքապետը պահանջեց Ա.Խաչատրյանից այսօր ևեթ ուղարկել Քաղաքային տնտեսության բաժնի աշխատակցին ապօրինի շին.աշխատանքներ իրականացնողներին պարտադրելու համապատասխանեցնել շին.կառույցները  սահմանված նորմերին:

Ա.Խաչատրյանը տեղեկացրեց, որ կազմվել են համապատասխան ծանուցագրեր:

Քաղաքապետը հանձնարարեց դրանից անմիջապես հետո անցնել օրենքով սահմանված տուգանքների կիրառմանը:

 

1.4 Գ.Ղուլիջօղլյանը տեղեկացրեց, որ քաղաքում ջրագծերի վերանորոգում իրականացնող շինարարական կազմակերպությունից համապատասխան փաստաթղթերը վերցվել են և առաջարկվել է լրամշակում կատարել:

 

2-րդհարցիվերաբերյալ`

Քաղաքապետը հանձնարարեց Հ.Գասպարյանին ընդունել ի կատարում Արթիկի թիվ 1 նախակրթարանում ներառական կրթությամբ խումբ բացելու հարցը:

 

3-րդհարցիվերաբերյալ`

Քաղաքապետը տեղեկացրեց, որ Շիրակի մարզպետարանի կողմից վերահաստատվել է Արթիկում անտառատունկի ծրագրի իրականացումը, ինչի վերաբերյալ հանձնարարեց Ա.Խաչատրյանին հստակեցնել 10հա ոռոգվող տարածքի վայրը:

 

4-րդհարցիվերաբերյալ`

ԵկամուտներիհաշվառմանևհավաքագրմանբաժնիպետԿ.Բիչախչյանի ներկայացրեց եկամուտներիհավաքագրման ուղղությամբ կատարած աշխատանքները` նշելով, որ աշխատանքները կատարվում են առաջընթաց տեմպերով: Նա տեղեկացրեց, որ ֆիզիկական անձանց` 20 հազար ՀՀ դրամ և ավելի ֆինանսական պարտավորությունների վերաբերյալ 36 ծանուցագիր է կազմվել և հանձնվել Ընդհանուր բաժին, իսկ այսօրվանից աշխատանքներ են տարվելու իրավաբանական անձանց ծանուցագրերի կազմման ուղղությամբ:

Քաղաքապետը հարցրեց Ն.Գարեգինյանին դատական կարգով գռնագանձման ենթակա գումարների մուտքերի վերաբերյալ: Ն.Գարեգինյանը պարտավորվեց տեղեկանալ կատարողական վարույթի ընթացքի վերաբերյալ և զեկուցել քաղաքապետին:

Քաղաքապետը նշեց, որ անհրաժեշտ է ապահովել արտերկրում գտնվող քաղաքացիների համար գույքահարկի վճարման հարմար մեխանիզմներ:

Ա.Վարդանյանն առաջարկեց միջնորդությամբ դիմել լիազոր մարմիններ` գույքահարկի բազայում հաշվառված անձանց վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար:

 

5-րդհարցիվերաբերյալ`

Սիզամարգերի բարեկարգման վերաբերյալ քաղաքապետի հարցին` Գ.Ղուլիջօղլյանը պատասխանեց, որ աշխատանքները կավարտվեն ընթացիկ շաբաթվա մեջ:

 Նշելով, որ օպերատորի կողմից աղբավայրի վիճակի կարգավորման և աղբամանների վերանորոգման աշխատանքները տեխնիկական պատճառներով հետաձգելու վերաբերյալ 10-օրյա պարապուրդի ժամկետը լրացել է` քաղաքապետը հանձնարարեց Գ.Ղուլիջօղլյանին հարցը վերցնել խիստ հսկողության տակ և ապահովել քաղաքապետի վերոնշյալ հաձնարարականի կատարումը:

       

Ընթացիկ հարցեր

 

        Քաղաքապետը հանձնարարեց Ա.Խաչատրյանից կարգավորել բաժնի 1-ին կարգի մասնագետի բացակայությամբ առաջացած աշխատանքի խաթարումները, ինչի վերաբերյալ ներկայացնել առաջարկություն:


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner