Այսօր: Երեքշաբթի, 7 Մայիսի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 422
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



30 մայիսի 2023 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐԹԻԿ ՔԱՂԱՔԻ ԳԱՅԻ ՓՈՂՈՑ 12/1 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՐԴՈՒՀԻ ՀՄԱՅԱԿԻ ՂՈՒԼԻՋՕՂԼՅԱՆԻ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

       Հարցի քննարկման համար հիմք է  հանդիսացել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ քաղաքի բնակիչ Վարդուհի Հմայակի Ղուլիջօղլյանի (ծնված 1934 թվականի հոկտեմբերի 01-ին)2023 թվականի մայիսի 08-ի N 2922 դիմումը:

    Տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ  Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի   Արթիկ համայնքի Արթիկ քաղաքի Գայի փողոց 12 հասցում գտնվող 08-002-0028-0004 կադաստրային ծածկագրով  հողամասի մակերեսը փաստացի կազմում է 0,08087հա մակերես, որից  0,0600հա մակերեսով հողամասը Վարդուհի Հմայակի Ղուլիջօղլյանի ըստ օրենքի ժառանգության իրավունքով ձեռք բերված  հողամասն է: Ըստ օրենքի ժառանգության իրավունքով ձեռք բերված հողամասին կից օգտագործվող  0,02087հա մակերեսով հողամասը օրենքի ուժով կարող է փոխանցվել անհատույց սեփականության իրավունքով:

     Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, /ըստ օրենքի 2023 թվականի ապրիլի 27-ի ժառանգության իրավունքի վկայագիրը՝ գրանցամատյան 1732/ և Վարդուհի Հմայակի Ղուլիջօղլյանի  բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով «Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքով, <<Տեղական ինքնակառավարման մասին>>  Հայաստանի Հանրապետության  օրենքի 22-րդ և 24-րդ կետերով,  Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված  անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեստրի ստեղծման և վարման կարգի  28-րդ կետով, 29-րդ կետի 3-րդ ենթակետով և 53-րդ կետով

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`

     1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի, Արթիկ քաղաքի Գայի փողոց 12 հասցեի բնակելի տանը տրամադրել հասցե՝ Հայաստանի Հանրապետություն  Շիրակի մարզ, Արթիկ համայնք, Արթիկ քաղաք Գայի փողոց 12/1 բնակելի տուն:         

    2.Վերականգնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի  Արթիկ քաղաքի Գայի փողոց 12/1 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Վարդուհի Հմայակի Ղուլիջօղլյանի հողօգտագործման իրավունքը՝ բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ  ժառանգության իրավունքով ձեռք  բերված 0,0600հա մակերեսով հողամասին կից 0,02087հա մակերեսով հողամասի չափով` ճանաչելով նրանց սեփականության իրավունքը 0,08087հա մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող  շենք-շինությունների  նկատմամբ:  

   3.Հողամասի սահմանները որոշվում են Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով:

   4.Որոշման կատարման հսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարաի  քաղաքաշինության և հողաշինության բաժնի վրա:

   5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Վարդուհի Հմայակի Ղուլիջօղլյանին օրենքով սահմանված կարգով իրազեկելու հաջորդող օրվանից:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՆԱՆԻԿ ՈՍԿԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner