Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին’’Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ ենթակետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 89-րդ հոդվածի 1-ին և 3-րդ կետերով և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին ՈՐՈՇՈՒՄ է՝
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի սեփականություն հանդիսացող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 22042022-08-00347, տրված 22 ապրիլի 2022թվականին) բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողերիցԱլիխանյան Եղբայրների փողոց 3/1 հասցեում գտնվող 1,5հա մակերեսով հողատարածքը (կադաստրային ծածկագիր 08-002-0068-0009) նվիրել Հայաստանի Հանրապետությանը՝ Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ քաղաքում բժշկական կենտրոն կառուցելու նպատակով: |