Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2023 թվականի նոյեմբերի 21-ի N 157-Ն որոշման հավելված 1-ով, և հաշվի առնելով անհատ ձեռնարկատեր Նադյա Թորոսյանի 2024 թվականի հունվարի 19-ի N 443 մտից հայտը՝
ՈՐՈՇՈՒՄԵՄ
1.Տալ թույլտվություն անհատ ձեռնարկատեր Նադյա Թորոսյանին 2024 թվականի երկրորդ եռամսյակի համար Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Նահապետավան գյուղի 3-րդ փողոց 24 հասցեում գտնվող խանութում ոգելից և ալկոհոլային խմիչքների վաճառքի համար:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին անհատ ձեռնարկատեր Նադյա Թորոսյանին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: