Ղեկավարվելով նորմատիվ իրավական ակտերի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով, 34-րդ հոդվածի 1-ին,2-րդ և 3-րդ մասերով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ և 24-րդ կետով,Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2023 թվականի մարտի 15-ի թիվ 33-Ա որոշումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2023 թվականի փետրվարի 17-ի <<Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի սեփականություն հանդիսացող բնակավայրերի հողերից ուղղակի վաճառքով Գալուստ Զավենի Սարոյանին ընդլայնման նպատակով հողատարածք օտարելու և օտարման գին սահմանելու մասին>> թիվ 25-Ա որոշման մեջ ավելացնել <<համասեփականատեր Աշխեն Ռեբենզոնի Սարոյան>>-ի անունըև <<Պարույր Սևակի փողոց 62>> բառերից հետո ավելացնել <<բնակելի տուն>> բառերը և նույն կետում <<բնակելի գործառնական նշանակության>> բառերից հետո ավելացնել <<կառուցապատված>> բառը:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում իրազեկման հաջորդող օրվանից։