Ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետություն օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով,Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման 8-րդ կետով, 13-րդ կետի <<բ>> ենթակետով և հիմք ընդունելով Արտակ Հայկի Մանասյանի (ծնված 1978 թվականիօգոստոսի 17-ին) 2022 թվականի մայիսի 17-ի N 2201 դիմումը և 2022թվականի մայիսի 18-ի հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման 20221ZKVHH ծածկագրով տեղեկանքը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1.Ուժը կորցրած ճանաչել Արթիկ համայնքի ղեկավարի 2022 թվականի մայիսի 31-ի <<Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի գյուղ Փոքր Մանթաշ 10-րդ փողոց 3/1 բնակելի տանը կից հողամասի և շենք-շինությունների նկատմամբ Արտակ Հայկի Մանասյանի գույքային իրավունքները վերականգնելու և հողամասում կառուցված ինքնակամ կառույցն օրինականացնելու մասին>> N 407-Ա որոշումը:
2.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի գյուղ Փոքր Մանթաշ10-րդ փողոց 3/1հասցեում գտնվող Արտակ Հայկի Մանասյանին սեփականության իրավունքով պատկանող, 08-115-0026-0002 կադաստրային ծածկագրով հողատարածքում ինքնակամ կառուցված 53,2քմ մակերեսով բնակելի տունը և 1,54քմ մակերեսով պատը ճանաչել օրինական:
3.Սահմանել, որ սեփականատերը
1)սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ Արթիկ համայնքի բյուջեի 900205101125 հաշվին պետք է վճարի 47310 (քառասունյոթ հազար երեք հարյուր տաս) Հայաստանի Հանրապետությանդրամ օրինականացման վճարը:
2)իր միջոցների հաշվին պետք է վճարի կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը:
4.60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված գումարը չվճարելու դեպքում նշված ինքնակամ կառույցները ենթակա չեն գրանցման, իսկ սույն որոշումը համարվում է ուժը կորցրած:
5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արտակ Հայկի Մանասյանի օրենքով սահմանված կարգով իրազեկելու հաջորդող օրվանից: