Այսօր: Հինգշաբթի, 2 Մայիսի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 181
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



21 մարտի 2023 թ.

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ՖԵԴԵՐԱՑԻԱ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ, 38-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 235-Ն որոշումը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարանի և «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության միջև 2019 թվականի օգոստոսի 1-ին կնքված պայմանագրի 1.1. կետը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Պեմզաշենի համայնքապետարանի, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Պեմզաշենի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության և «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության միջև 2019 թվականի օգոստոսի 1-ին կնքված պայմանագրի 1.1. կետը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Փանիկի համայնքապետարանի և «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության միջև 2019թվականի օգոստոսի 30-ին կնքված պայմանագրի 1.1. կետը, Հանրապետության Շիրակի մարզի Փոքր Մանթաշի համայնքապետարանի, «Փոքր Մանթաշի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության և «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության միջև 2019թվականի հուլիսի 29-ին կնքված պայմանագրի 1.1. կետը

  ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ`     

 Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի 2023 թվականի բյուջեի «Հանգստի և սպորտի ծառայություններ» բաժնի «Այլ կապիտալ դրամաշնորհներ» (4657) հոդվածից հատկացնել «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» հասարակական կազմակերպությանը 12800000 /տասներկու միլիոն ութ հարյուր հազար/ ՀՀ դրամ ՝ որպես ծրագրի համաֆինանսավորման գումար: 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՆԱՆԻԿ ՈՍԿԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) ԳԱՅԱՆԵ ՎԱՐԱԳՅԱՆ  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner