Այսօր: Չորեքշաբթի, 11 Դեկտեմբերի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 245
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 48-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՏԱԹԵՎԻԿ ԱՂԱՔԱՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արթիկ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀԱՏՈՒԿ ՏԵՍԱԿԻ ՀԱՄԱԿՑՎԱԾ ԹԱՓՔՈՎ ԿԱՄԱԶ ՄԱԿՆԻՇԻ 599 CC 61 ՊԵՏՀԱՄԱՐԱՆԻՇԵՐՈՎ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆ «ՇԻՆԱՐԱՐ ՆԱՐԵ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով  Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին

ՈՐՈՇՈՒՄ Է

1.     Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի  Արթիկ համանքի սեփականություն հանդիսացող հատուկ տեսակի համակցված թափքով կամազ մակնիշի 599 cc 61 պետհամարանիշերով ավտոմեքենան վարձակալության իրավունքով տրամադրել «Շինարար Նարե» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը՝ մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը:

2.     Սահմանել, որ «Շինարար Նարե» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից սույն որոշմամբ վարձակալության հանձնված մեքենան կարող է օգտագործվել միայն  Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի  Արթիկ համանքի կարիքների համար մատուցվող ծառայությունների իրականացման նպատակով:

3.    Մեքենայի վարձակալական վճար սահմանել՝  50000 (հիսուն հազար) Հայաստանի Հանրապետության դրամ:

4.    Մինչև օրենքով սահմանված կարքով մեքենայի վարձակալության իրավունքի գրանցումը մեքենան հանձնել «Շինարար Նարե» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տիրապետմանը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՆԱՆԻԿ ՈՍԿԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող ՏԱԹԵՎԻԿ ԱՂԱՔԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner