Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 8-ի թիվ 714-Ն որոշմամբ սահմանված <<Պետության և համայնքի սեփականությունը հանդիսացող հողամասերի տրամադրման կարգի>> 13-րդ կետի բ) ենթակետով և Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետով, հիմք ընդունելով 2024 թվականի փետրվարի 19-ի անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման №19022024-08-0036 վկայականը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին
|
ՈՐՈՇՈՒՄ Է`
- Ընդունել համայնքի ղեկավարի առաջարկությունը, աճուրդային եղանակով օտարել Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ Արթիկի համայնք գյուղ Պեմզաշեն 15-րդ փողոց 7/7 հողամաս հասցեում գտնվող,08-093-0045-0039 կադաստրային ծածկագրով, 0,05303հա մակերեսով, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը:
- Օտարման մեկնարկային գին հաստատել 1քմ-ի համար 500 (հինգ հարյուր դրամ), Հայաստանի Հանրապետության դրամ, ընդհանուր՝ 265150 (երկու հարյուր վաթսունհինգ հազար հարյուր հիսուն) Հայաստանի Հանրապետության դրամ:
- Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով իրազեկման օրվան հաջորդող օրվանից:
|
|