Այսօր: Չորեքշաբթի, 4 Դեկտեմբերի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 39
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 93-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՏԱԹԵՎԻԿ ԱՂԱՔԱՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արթիկ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ «ԱՐԹԻԿԻ ԹԻՎ 2 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՇԵՆՔԻ 128,5 ՔԱՌԱԿՈՒՍԻ ՄԵՏՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՏԱՐԱԾՔԸ ԳՅՈՒՄՐՈՒ «ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի երիտասարդների տան (բաց երիտասարդական կենտրոնի) ստեղծման նպատակով կնքվող փոխըմբռնման հուշագրի շրջանակներում անհրաժեշտություն է առաջացել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի «Արթիկի թիվ 2 մանկապարտեզ» համայնքային ոչ առեվտրային կազմակերպության մասնաշենքի առաջին հարկի  128,5 քառակուսի մետր մակերեսով տարածքը անհատույց տրամադրել Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությանը:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նշվածք տարածքը անհատույց օգտագործման իրավունքով պատկանում է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի «Արթիկի թիվ 2 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը,  ուստի վերջինիս տնօրենը դիմել է  Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի  Արթիկի համայնքապետարան խնդրելով տալ համաձայնություն  Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի «Արթիկի թիվ 2 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության մասնաշենքի առաջին հարկի 128,5 քառակուսի մետր մակերեսով տարածքը անհատույց օգտագործման իրավունքով Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությանը տրամադրելու  վերաբերյալ:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով  «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության  քաղաքացիական օրենսգրքի 693-րդ հոդվածի 2-րդ մասով, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի «Արթիկի թիվ 2 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Էլիզա Ֆռանգյանի 2023թվականի հունիսի 20-ի թիվ 3960 դիմումը` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին

ՈՐՈՇՈՒՄ է

1.          Տալ  համաձայնություն Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարի առաջարկության` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի «Արթիկի թիվ 2 մանկապարտեզ» համայնքային ոչ առեվտրային կազմակերպության մասնաշենքի առաջին հարկի  128,5 քառակուսի մետր մակերեսով տարածքը անհատույց օգտագործման իրավունքով Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությանը մինչև 2030 դեկտեմբերի 31-ը:

2.         Տարածքը տրամադրել միայն Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի երիտասարդների տան (բաց երիտասարդական կենտրոնի) ստեղծման նպատակով:

3.         Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով իրազեկման օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՆԱՆԻԿ ՈՍԿԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող ՏԱԹԵՎԻԿ ԱՂԱՔԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner