Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին ՈՐՈՇՈՒՄ Է՝
1.Տրամադրել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Մեղրաշեն գյուղի 1-ին փողոց փողոց 6 հասցեում գտնվող նախկին գյուղապետարանի շենքից 18,0քմ մակերեսով տարածքը <<Հայփոստ>> փակ բաժնետիրական ընկերությանը՝ 3 տարի ժամկետով անհատույց օգտագործման համար՝ որպես գրասենյակ օգտագործելու նպատակով:
2. Պարտավորեցնել <<Հայփոստ>> փակ բաժնետիրական ընկերությանը՝ համայնքապետարանի հետ կնքել անհատույց օգտագործման պայմանագիր, որի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող իրավունքների գրանցման հետ կապված ծախսերը կատարել փակ բաժնետիրական ընկերության հաշվին: |