Այսօր: Չորեքշաբթի, 4 Դեկտեմբերի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 189
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 31-Ն
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐԿԱԴԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արթիկ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐԻՑ ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ 3,65496 ՀԵԿՏԱՐ ՎԱՐԵԼԱՀՈՂԸ ՕՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՕՏԱՐՄԱՆ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԳԻՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 20-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի դրույթներով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի քաղաքային համայնքի ավագանին

ՈՐՈՇՈՒՄ  Է`

  1. Աճուրդային եղանակով գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվելու նպատակով օտարել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի սեփականություն հանդիսացող Վարդաքար գյուղի գյուղատնտեսական նշանակության հողերից 3,65496 հեկտար վարելահողը /կադաստրային ծածկագիր 08-110-0107-0003/,որից 1,167376 հեկտար մակերեսով հողամասի գնահատման խումբը 4-րդ է,իսկ 2,487579 հեկտար մակերեսով հողամասի գնահատման խումբը 5-րդ:
  2. Օտարման մեկնարկային գին հաստատել 1,167376 հեկտարի համար(գնահատման խումբը 4-րդ)` 598281 (հինգ հարյուր իննսունութ հազար երկու հարյուր ութսունմեկ) Հայաստանի Հանրապետության դրամ և 2,487579 հեկտարի համար (գնահատման խումբը 5-րդ)` 609457 (վեց հարյուր ինը հազար չորս հարյուր հիսունյոթ) Հայաստանի Հանրապետության դրամ, ընդհանուր 1207738 (մեկ միլիոն երկու հարյուր յոթ հազար յոթ հարյուր երեսունութ) Հայաստանի Հանրապետության դրամ:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՆԱՆԻԿ ՈՍԿԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԿԱԴԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner