Ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին ՈՐՈՇՈՒՄ Է`
1.Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքիավագանու 2022 թվականի հոկտեմբերի 24-ի<<Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի հողերից աճուրդային եղանակով Աբովյան փողոց 6/7 հասցեում գտնվող 0,0255հա մակերեսով հողատարածքը օտարելու և օտարման մեկնարկային գին հաստատելու մասին>> թիվ 179-Ն որոշումը:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով իրազեկման օրվան հաջորդող օրվանից: |