Այսօր: Հինգշաբթի, 9 Մայիսի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 62
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 116-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՏԱԹԵՎԻԿ ԱՂԱՔԱՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արթիկ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՄԵԾ ՄԱՆԹԱՇ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2021ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի ԹԻՎ 29-Ա ՈՐՈՇԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հովածի 1-ին մասի 21-րդ կետով, Նորմատիվ իրավական ակտերի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 3-րդ մասով, 34-րդ հոդվածի 1-ին 2-րդ 3-րդ  մասերով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին 

ՈՐՈՇՈՒՄ Է

1.     Հայաստանի Հանրապետության  Շիրակի մարզի  ՙՄեծ Մանթաշ համայնքի  ավագանու  2021թվականի հոկտեմբերի  25-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մեծ Մանթաշ համայնքի սեփականությունը հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության 0,18449 հեկտար հողամասի նկատմամբ քաղաքացի Ազատ Երջանիկի Չոբանյանի սեփականության իրավունքը ճանաչելու մասին» թիվ 29-Ա  որոշան նախաբանի 3-րդ տողում «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ  հոդվածի 8-րդ և 12-րդ» արտահայտությունից հետո ավելացնել «16-րդ» թիվը և տառերը:

2.    Որոշման մեջ որպես 1-ին կետ ավելացնել հետևյալը.  «1. Արթիկ շրջանային խորհրդի գործկոմի 1995թվականի նոյեմբերի 5-ի որոշմամբ  քաղաքացի Ազատ Երջանիկի Չոբանյանին վաճառված ավտոտնակների և տարածքի ցանկապատի պահպանման և սպասարկման համար նախատեսված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մեծ Մանթաշ համայնքի սեփականությունը հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության 08-079-0023-0002 կադաստրային ծածկագրով 0,18449 հեկտար հողամասի  նկատմամբ վերականգնել Ազատ Երջանիկի Չոբանյանի անհատույց օգտագործման իրավունքը»:

3.    Որոշման «1.»կետը փոխել  «2.», «2.»  կետը՝ «3.», «3.»կետը՝ «4.»,  «4.» կետը՝  «5.», «5.» կետը փոխել «6.», «6.» կետը «7.»:

4.    Սույն որոշումն  ուժի մեջ է մտնում Ազատ Երջանիկի Չոբանյանին օրենքով սահմանված կարգով իրազեկման օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՆԱՆԻԿ ՈՍԿԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող ՏԱԹԵՎԻԿ ԱՂԱՔԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner