Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 83-րդ հոդվածի 2-րդ մասով, 90-րդ հոդվածի 1-ին, 4-րդ և 6-րդմասերով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 1-ին, 4-րդ և 5-րդ մասերով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին ՈՐՈՇՈՒՄ Է՝
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ
համայնքի 2023 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 235-Ն որոշման մեջ բյուջեի ծախսային մասում կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Ճանապարհային տրանսպորտ բաժնի 04.5.1 դասակարգմամբ «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» (5113) հոդվածում գրված «439752377 չորս հարյուր երեսունինը միլիոն յոթ հարյուր հիսուներկու հազար երեք հարյուր յոթանասունյոթ» թիվը և բառերը փոխարինել «509821177 հինգ հարյուր ինը միլիոն ութ հարյուր քսանմեկ հազար մեկ հարյուր յոթանասունյոթ» թվով և բառերով: /Արթիկ քաղաքի Գրրիգոր Զոհրաբի, Աղաքարյան և Կամո փողոցների, ինչպես նաև Արևշատ բնակավայրի 3-րդ փողոցի, Հառիճ բնակավայրի 24-րդ փողոցի, Նահապետավան բնակավայրի 4-րդ փողոցի, Սարալանջ բնակավայրերի 11-րդ փողոցի տուֆ քարով սալապատման աշխատանքներ - 70068800 (յոթանասուն միլիոն վաթսունութ հազար ութ հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամ/:
2)Ոռոգում բաժնի 04.2.4 դասակարգմամբ «Շենքերի և շինությունների կառուցում» (5112) հոդվածում գրված «0 զրո» թիվը և բառերը փոխարինել «39080400 երեսունինը միլիոն ութսուն հազար չորս հարյուր» թվով և բառերով: /Արթիկ համայնքի Սպանդարյան և Նոր Կյանք բնակավայրերի ոռոգման ցանցերի կառուցման աշխատանքներ/:
5) Հայաստանի Հանրապետության համայնքների պահուստային ֆոնդ բաժնի 11.1.2 դասակարգմամբ «Պահուստային միջոցներ» (4891) հոդվածում գրված «129097800 մեկ հարյուր քսանինը միլիոն իննսունյոթ հազար ութ հարյուր» թիվը և բառերը փոխարինել «19948600 տասնինը միլիոն ինը հարյուր քառասունութ հազար վեց հարյուր» թվով և բառերով:
6) Համայնքի վարչական բյուջեի պահուստային ֆոնդից «109149200 մեկ հարյուր ինը միլիոն մեկ հարյուր քառասունինը հազար երկու հարյուր» Հայաստանի Հանրապետության դրամ հատկացնել համայնքի ֆոնդային բյուջե: |