Այսօր: Հինգշաբթի, 9 Մայիսի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 83
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 96-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐԿԱԴԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արթիկ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐԹԻԿ ՔԱՂԱՔԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 24/2 ՓՈՂՈՑ ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՄԱՅՆՔԱՊԱՏԿԱՆ ԿՐՊԱԿԸ ԵՎ ԴՐԱ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՈՒ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՀՈՂԱՄԱՍԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՎԱՐՁԱՎՃԱՐԻ ՉԱՓ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ  համայնքի Արթիկ քաղաքի բնակիչ Արթուր Սամվելի Ղազարյանի կողմից Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ քաղաքի Անկախության փողոց  24/2 հասցեում գտնվող, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի սեփականություն հանդիսացող հողամասի վրա կառուցված կրպակի նկատմամբ Հայաստանի հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի սեփականության իրավունքի ճանաչումը, Հայաստանի հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել Հայաստանի հանրապետության Շիրակի մարզի համայնքի ավագանուն՝  կրպակը  և դրա պահպանման ու սպասարկման համար զբաղեցրած հողամասը 10(տաս) տարի ժամկետով վարձակալության իրավունքով Արթուր  Սամվելի Ղազարյանին տրամադրեու վերաբերյալ:    

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-ն որոշմամբ հաստատված կարգի 33-րդ կետի, 34.2-րդ կետի և 35-րդ կետի զ) ենթակետի պահանջներով և հաշվի առնելով, որ տարածքը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա և գտնվում է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ քաղաքի հողերի տարածագնահատման 1-ին գոտում՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին 

ՈՐՈՇՈՒՄ  Է`

 1.Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի սեփականություն հանդիսացող, 2023 թվականի հունիսի 16-ի անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N16062023-08-0035 վկայականով փաստագրված, Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ Արթիկ համայնք Արթիկ քաղաք Անկախության փողոց  24/2 կրպակ հասցեում գտնվող, 8քմ արտաքին մակերեսով /ներքին մակերեսը՝ 7,93քմ/ կրպակը և դրա պահպանման ու սպասարկման համար անհրաժեշտ   0,00080 հա մակերեսով հողամասը 10(տաս) տարի ժամկետով՝ վարձակալության իրավունքով Արթուր Սամվելի Ղազարյանին տրամադրելու առաջարկությանը:

 2.Սույն որոշման 1-ին կետում նշված կրպակի և հողամասի վարձակալության  տարեկան վարձավճարի չափ սահմանել ընդհանուր 41600 (քառասունմեկ հազար վեց հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամ:

 

 3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում իրազեկման հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՆԱՆԻԿ ՈՍԿԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԿԱԴԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner