Այսօր: Չորեքշաբթի, 4 Դեկտեմբերի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 39
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 184-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐԿԱԴԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արթիկ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐԹԻԿ ՔԱՂԱՔԻ ԲԱՂՐԱՄՅԱՆ ՓՈՂՈՑ 8/12 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ, ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ 0.00065ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԸ <<ՊՐԵՍ ՍՏԵՆԴ>> ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

         Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի  Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի21-րդ կետով, Հայաստանի  Հանրապետության  հողային օրենսգրքի 48-րդ հոդվածի դրույթներով, 76-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, Հայաստանի  Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 43-րդ կետով, 45-րդ կետ բ)ենթակետով, 46.2 կետի ա) ենթակետով, հիմք ընդունելով անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական  գրանցման 2022 թվականի հուլիսի 8-ի N 08072022-08-0047 վկայականը և <<Պրես Ստենդ>> սահմանափակ  պատասխանատվությամբ   ընկերության տնօրենի 2022թվականի մայիսի 27-ի N 2419 գրությունը, Հայաստանի  Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին

    ՈՐՈՇՈՒՄ  Է՝

1.   Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ քաղաքի Բաղրամյան փողոց  8/12 հասցեում գտնվող 08-002-0070-0010 կադաստրային ծածկագրով, 0,00065հա մակերեսով բնակավայրերի  նպատակային  նշանակության, ընդհանուր օգտագործման գործառնական նշանակության  հողամասը տրամադրել <<Պրես Ստենդ>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը՝Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ քաղաքում բնակչությանը մամուլի միջոցներով ապահովելու և սպասարկելու նպատակով, վարձակալության 3 (երեք) տարի ժամկետով՝ հասարակական գործունեություն ծավալելու նպատակով:

2.   Հողամասի վարձակալության տարեկան վճար սահմանել 20400/քսան հազար չորս հարյուր/ Հայաստանի Հանրապետության դրամ:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՆԱՆԻԿ ՈՍԿԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԿԱԴԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner