ՈՐՈՇՈՒՄ Է`
1.Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Փանիկ գյուղում գտնվող, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի սեփականություն հանդիսացող, 2019 թվականի հոկտեմբերի 31-ի անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N31102019-08-0061 վկայականով փաստագրված, 1,07458 հեկտար մակերեսով, գյուղատնտեսական նպատակային նշանակության, վարելահող գործառնական նշանակության հողատարածքը մրցույթով` հրապարակային սակարկությունների միջոցով 25 տարի ժամկետով, գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվելու նպատակով վարձակալությամբ տրամադրելու առաջարկությանը:
2.Հողամասի վարձակալության տարեկան վճարի մեկնարկային գին սահմանել՝ գյուղատնտեսական նպատակային նշանակության,վարելահող գործառնական նշանակության հողամասի 1 հեկտարի համար 4065 (չորս հազար վաթսունհինգ) Հայաստանի Հանրապետության դրամ, մասնավորապես՝ 2019 թվականի հոկտեմբերի 31-ի անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N31102019-08-0061 վկայականով փաստագրված, 1,07458 հեկտար մակերեսով, գյուղատնտեսական նպատակային նշանակության, վարելահող գործառնական նշանակության հողամասի համար 4369 (չորս հազար երեք հարյուր վաթսունինը) Հայաստանի Հանրապետության դրամ:
3.Հողամասը հրապարակային սակարկությունների միջոցով վարձակալությամբ տրամադրել համայնքի ղեկավարի գլխավորությամբ ստեղծված մրցութային հանձնաժողովով:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:
|