Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետություն օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով,
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1.Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարի 2023 թվականի դեկտեմբերի 8-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի սեփականությունը հանդիսացող հողամասում քաղաքացի Սեվակ Հայկի Դավթյանի կողմից ինքնակամ կառուցված շինությունը և նրա պահպանման ու սպասարկման համար նախատեսված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի սեփականությունը հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 08-002-0032-0004 կադաստրային ծակագրով 0,04 հեկտար մակերեսով հողամասը գնման նախապատվության իրավունքով, ուղղակի վաճառքով կառուցապատողին օտարելու մասին» թիվ 1397-Ա որոշումը:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում իրազեկման օրվան հաջորդող օրվանից: