Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, <<Հրապարակային սակարկությունների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ, 5-րդ և 8-րդ հոդվածների դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի աճուրդային հանձնաժողովի/աճուրդի կազմակերպիչ/՝ աճուրդի արդյունքների մասին 19.07.2022 թ. եզրակացությունը.
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի սեփականությունը հանդիսացող 2006 թվականին թողարկված ԳԱԶ 31105, /h/հ 616 LL 11/ մակնիշի մարդատար ավտոմեքենան 403200 (չորս հարյուր երեք հազար երկու հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամ արժեքով վաճառել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Հոռոմ գյուղի , 4փ., 10 տ հասցեի բնակիչ Տիգրան Հարությունի Պասկևիչյանին:
2. Կնքել առքուվաճառքի պայմանագիր, ներկայացնել նոտարական վավերացման և պետական գրանցման: