Այսօր: Ուրբաթ, 6 Դեկտեմբերի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 44
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 2-Ն
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Արթիկ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնք
ՀՀ Շիրակի մարզ, ք. Արթիկ, (0244)5 20-21, artikmun@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20 հունվարի 2023 թվականի N 2-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի ԹԻՎ 235-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 83-րդ հոդվածի 2-րդ մասով, 90-րդ հոդվածի 1-ին, 4-րդ և  6-րդ մասերով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 1-ին, 4-րդ և 5-րդ մասերով,  «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի  1-ին կետով, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին

Ո Ր Ո Շ Ո Ի Մ Է՝

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի 2023 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 235-Նորոշմանմեջբյուջեի եկամտային և ծախսային մասերում կատարել հետևյալ փոփոխությունները.

 1) եկամուտներիգծով`         2576016.4 հազար դրամ

 2) ծախսերիգծով`            2820967.8 հազար դրամ             

 3) դեֆիցիտը  (պակասուրդը)`     244951.4 հազար դրամ

1. Եկամտային մաս

1) «Համայնքի բյուջե մուտքագրվող անշարժ գույքի հարկ» 1113 տողումգրված «105038000 մեկ հարյուր հինգ միլիոն երեսունութ հազար» թիվը և բառերը փոխարինել «97508300 իննսուն յոթ միլիոն հինգ հարյուր ութ հազար երեք հարյուր» թվով և բառերով:

2)«Գույքահարկ փոխադրամիջոցների համար» 1121 տողում գրված «239019000 երկու հարյուր երեսունինը միլիոն տասնինը հազար» թիվը և բառերը փոխարինել  «247303500  երկու հարյուր քառասունյոթ միլիոն երեք հարյուր երեք հազար հինգ հարյուր» թվով և բառերով:

3) «Պետական բյուջեից կապիտալ ծախսերի ֆինանսավորման նպատակային հատկացումներ (սուբվենցիաներ)» 1261 տողումգրված «0 զրո» թիվը և բառը փոխարինել «296431600 երկու հարյուր իննսունվեց միլիոն չորս հարյուր երեսուն մեկ հազար վեց հարյուր» թվով և բառերով:

4)«Համայնքի սեփականություն համարվող հողերի վարձակալության վարձա-վճարներ» 1331 տողումգրված «27091800 քսանյոթ միլիոն իննսուն մեկ հազար ութ հարյուր» թիվը և բառերը փոխարինել «30842300 երեսուն միլիոն ութ հարյուր քառասուներկու հազար երեք հարյուր» թվովևբառերով:

5) «Համայնքի վարչական տարածքում գտնվող պետական սեփականություն համարվող հողերի վարձակալության վարձավճարներ» 1332 տողումգրված«7471600 յոթ միլիոն չորս հարյուր յոթանասունմեկ հազար վեց հարյուր» թիվը և բառերը փոխարինել «11182800 տասնմեկ միլիոն մեկ հարյուր ութսուներկու հազար ութ հարյուր» թվով և բառերով:

6) «Այլ գույքի վարձակալությունից մուտքեր» 1334 տողում գրված «11906100 տասնմեկ միլիոն ինը հարյուր վեց հազար մեկ հարյուր» թիվը և բառերը փոխարինել «13005900 տասներեք միլիոն հինգ հազար ինը հարյուր» թվով և բառերով:

 2. Ծախսային մաս

 1) Բնակարանային շինարարության և կոմունալ ծառայություններ /այլ դասերին չպատկանող/ բաժնի 06.6.1 դասակարգմամբ «Շենքերի և շինությունների կառուցում» (5112) հոդվածում գրված «0 զրո» թիվը և բառը փոխարինել «31646000 երեսուն մեկ միլիոն վեց հարյուր քառասունվեց հազար» թվով և բառերով: /Արթիկ քաղաքի Տոնականյան թիվ 24, Տոնականյան թիվ 24,Աբովյան փողոցի թիվ 20, Աբովյան փողոցի թիվ 21, Իսահակյան փողոցի թիվ 19, Լմբատ 2 թաղամասի թիվ 36 բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգում- համայնքի ներդրում՝ 55 %-122368 (մեկ հարյուր քսաներկու հազար երեք հարյուր վաթսունութ) Հայաստանի Հանրապետության դրամ /մասնակի/, պետ. բյուջե՝ 45 % - 31523632 (երեսունմեկ միլիոն հինգ հարյուր քսաներեք հազար վեց հարյուր երեսուներկու) Հայաստանի Հանրապետության դրամ/:

2) Փողոցների լուսավորում բաժնի 06.4.1 դասակարգմամբ «Շենքերի և շինությունների կառուցում» (5112) հոդվածումգրված«0 զրո» թիվը և բառը փոխարինել«39240500 երեսունինը միլիոն երկու հարյուր քառասուն հազար հինգ հարյուր» թվով և բառերով: /Արթիկ համայնքի փողոցային լուսավորության ցանցի կառուցում - համայնքի ներդրում՝ 45 %- 88203 (ութսունութ հազար երկու հարյուր երեք) Հայաստանի Հանրապետության դրամ, պետ. բյուջե՝ 55%- 39152297 (երեսունինը միլիոն մեկ հարյուր հիսուներկու հազար երկու հարյուր իննսունյոթ) Հայաստանի Հանրապետության դրամ/:

3) Օրենսդիր և գործադիր մարմիններ, պետական կառավարում բաժնի 01.1.1 դասակարգմամբ 

ա/ «Տրանսպորտային սարքավորումներ» (5121) հոդվածում գրված «3000000 երեք միլիոն» թիվը և բառերը փոխարինել «33000000 երեսուն երեք միլիոն» թվով և բառերով:

բ/ «Վարչական սարքավորումներ»  (5122) հոդվածումգրված «0 զրո» թիվը և բառը փոխարինել«10000000 տաս միլիոն» թվով և բառերով:

գ/ «Այլ մեքենաներ և սարքավորումներ»  (5129) հոդվածումգրված«0 զրո» թիվըևբառըփոխարինել«3000000 երեք միլիոն» թվով և բառերով:

4) Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ /այլ դասերին չպատկանող/ բաժնի 01.6.1 դասակարգմամբ «Շենքերի և շինությունների կառուցում» (5112) հոդվածում գրված «0 զրո» թիվը և բառը փոխարինել «1246300 մեկ միլիոն երկու հարյուր քառասունվեց հազար երեք հարյուր» թվով և բառերով:                                 /Մեղրաշեն բնակավայրի հանդիսությունների սրահի կառուցում սուբվենցիոն ծրագրի չվճարված գումար՝ պետ. բյուջե/: 

5) Մշակույթի տներ, ակումբներ, կենտրոններ բաժնի 08.2.3 դասակարգմամբ «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» (5113) հոդվածումգրված«0 զրո» թիվը և բառը փոխարինել «98893800 իննսունութ միլիոն ութ հարյուր իննսուներեք հազար ութ հարյուր» թվովևբառերով: / գյուղ Սարալանջ 1-ին փողոց թիվ 37 մշակույթի տան և գյուղ Փանիկ 2-րդ փողոցի թիվ 51 մշակույթի տան հիմնանորոգման աշխատանքներ 2-րդ փուլ սուբվենցիոն ծրագիր - համայնքի ներդրում՝ 55 %- 40791398 (քառասունմիլիոն յոթ հարյուր իննսունմեկ հազար երեք հարյուր իննսունութ) Հայաստանի Հանրապետության դրամ, պետ. բյուջե՝ 45% - 58102402 (հիսունութ միլիոն մեկ հարյուր երկու հազար չորս հարյուր երկու) Հայաստանի Հանրապետության դրամ/:

6) Ճանապարհային տրանսպորտ բաժնի 04.5.1 դասակարգմամբ «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» (5113) հոդվածում գրված«0 զրո» թիվը և բառը փոխարինել«327356377.1 երեք հարյուր քսանյոթ միլիոն երեք հարյուր հիսունվեց հազար երեք հարյուր յոթանասունյոթ դրամ տաս լումա» թվով և բառերով: /Արթիկ քաղաքի կենտրոնական հրապարակի և հարակից 6 փողոցների բարեկարգում և ասֆալտապատում, Տուֆագործների և Թամանյան փողոցների ասֆալտապատում, Շիրակացի փողոցի մայթի կառուցման աշխատանքներ - համայնքի ներդրում՝ 55 %- 160949408.1 (մեկ հարյուր վաթսուն միլիոն ինը հարյուր քառասունինը հազար չորս հարյուր ութ դրամ 10 լումա) Հայաստանի Հանրապետության դրամ /մասնակի/, պետ. բյուջե՝ 45% - 166406969 (մեկ հարյուր վաթսունվեց միլիոն չորս հարյուր վեց հազար ինը հարյուր վաթսունինը) Հայաստանի Հանրապետության դրամ/:

7) Շրջակա միջավայրի պաշտպանություն /այլ դասերին չպատկանող/ բաժնի 05.6.1 դասակարգմամբ  «Սուբսիդիաներոչ-ֆինանսական պետական (համայնքային) կազմակերպություններին»  (4511) հոդվածում գրված «115865000 մեկ  հարյուր տասնհինգ միլիոն ութ հարյուր վաթսունհինգ հազար» թիվը և բառերը փոխարինել «160000000 մեկ հարյուր վաթսուն միլիոն» թվով և բառերով:

8)Հայաստանի Հանրապետության համայնքների պահուստային ֆոնդ բաժնի 1112 «Պահուստային միջոցներ» (4891) հոդվածում գրված «369226100 երեք հարյուր վաթսունինը միլիոն երկու հարյուր քսանվեց հազար մեկ հարյուր» թիվը և բառերը փոխարինել «334407400 երեք հարյուրերեսունչորս միլիոն չորս հարյուր յոթ հազար չորս հարյուր»թվով և բառերով:

3.Համայնքի բյուջեի պակասուրդի (դեֆիցիտի) գումարը կազմում է «244951377,10 երկու հարյուր քառասունչորս միլիոն ինը հարյուր հիսունմեկ հազար երեք հարյուր յոթանասունյոթ դրամ տաս լումա», որն ամբողջությամբ ուղղվելու է համայնքի Ֆոնդային բյուջե:


Կողմ -0

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՆԱՆԻԿ ՈՍԿԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner