Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003թվականի մայիսի 8-ի թիվ 714-Ն որոշմամբ սահմանված <<Պետության և համայնքի սեփականությունը հանդիսացող հողամասերի տրամադրման կարգի>> 6-րդ կետով և Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով և 2-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է`
1.Ընդունել համայնքի ղեկավարի առաջարկությունը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքիԱրթիկ քաղաքի բնակավայրերի հասարակական կառուցապատման հողերիցԽաչատուր Աբովյան փողոց 4/2 հասցեում գտնվող Սուրիկ Արտուշի Մինասյանի սեփականությունը հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական գործառնական նշանակությանհողամասին (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 10062022-08-0037, տրված 2022թվականի հունիսի 10-ին) կից Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզի Արթիկ համայնք Խաչատուր Աբովյան փողոց 4/7 հասցեում գտնվող 0,00034հա մակերեսով հողամասը՝ (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 01082022-08-0021, տրված 2022թվականի օգոստոսի 01-ին) որպես ընդլայնում ուղղակի վաճառքով օտարել Սուրիկ Արտուշի Մինասյանին:
2. Հողամասի ուղղակի վաճառքով օտարման գին հաստատել տվյալ հողամասի կադաստրային արժեքի չափով՝ 1քմ-ի համար 4441,8(չորս հազար չորս հարյուր քառասունմեկ դրամ ութ լումա) Հայաստանի Հանրապետության դրամ: