28.09.23
Տեղեկություն Արցախից բռնի տեղահանվածներին հաշվառելու վերաբերյալ
|
Արթիկ համայնքի հարգելի' բնակիչներ, ձեր տներում ապաստանած Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին խնդրում ենք ուղղորդել Արթիկի համայնքապետարան հաշվառման համար։
|
|
28.09.23
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացվում է պետական պատվերի շրջանակներում
|
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների բժշկական օգնությունն ու սպասարկումը, այդ թվում` հիվանդանոցային, իրականացվում է պետական պատվերի շրջանակներում: Ըստ կարիքի` անձը կարող է դիմել կեցության վայրին մոտ գտնվող առողջության առաջնային պահպանման բժշկական կազմակերպություն (ամբուլատորիա, պոլիկլինիկա, կանանց կոնսուլտացիա) կցագրվելու նպատակով, ինչը հիմք կդառնա սահմանված ծավալներով պետական պատվերի շրջանակներում բուժօգնությունից օգտվելու համար, ներառյալ` ամբուլատոր պայմաններում անվճար տրամադրվող դեղերը: 🌐Աղբյուրը`👉ՀՀ առողջապահության նախարարություն`👉 https://moh.am/#1/6963
|
|
27.09.23
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին աջակցելու նպատակով Շիրակի մարզում ձևավորվել է տեղավորման ու աջակցության հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
|
Հարգելի' հայրենակիցներ, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին աջակցելու նպատակով Շիրակի մարզում ձևավորվել է տեղավորման ու աջակցության հարցերով զբաղվող աշխատանքային խումբ։ Աշխատանքային խմբում Արթիկ համայնքում պատասխանատու անձ է Արթիկի համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ-սոցիալական աշխատող` Հերմինե Սահակյանը (Շիրակի մարզ, Արթիկ համայնք, Արթիկ քաղաք Ազատության հրապարակ 1, ☎️098-148-402)։ 🌐Աղբյուրը`👉ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմ
|
|
27.09.23
ԼՂ–ից տեղահանված անձանց հրատապ աջակցություն ցուցաբերելու և պետական մարմինների հետ աշխատանքն արդյունավետ կազմակերպելու նպատակով` գործարկվել է Առաջնային կարիքի հաշվառման հարթակը` https://e-soc.am
|
❗️Հարգելի՛ քաղաքացիներ, ԼՂ–ից տեղահանված անձանց հրատապ աջակցություն ցուցաբերելու և պետական մարմինների հետ աշխատանքն արդյունավետ կազմակերպելու նպատակով` գործարկվել է Առաջնային կարիքի հաշվառման հարթակը` https://e-soc.am, ինչպես նաև գործում է ԱՍՀՆ 114 թեժ գիծը։Կոռնիձորում տեղակայված Հումանիտար կայանում սոցիալական աշխատողների կողմից հարթակում լրացվում են քաղաքացու կարիքները, որոնք հասանելի են պատասխանատու մարմինների համար (Մարզպետի աշխատակազմ, ՏԻՄ, Միասնական սոցիալական ծառայություն), և վերջիններիս կողմից էլ կբավարարվեն առկա կարիքները` կացարան, սնունդ, հագուստ, այլ անհրաժեշտ պարագաներ։ Ցանկության դեպքում` քաղաքացիները հայտը կարող են լրացնել ինքնուրույն։❗️Հարթակը նախատեսված է բացառապես այս օրերին ...
Մանրամասն |
|
27.09.23
Հարգանքի տուրքի մատուցում Արցախյան քառասունչորսօրյա պատերազմի զոհերի հիշատակին
|
2023 թվականի սեպտեմբերի 27-ին` Արցախյան քառասունչորսօրյա պատերազմի երրորդ տարելիցին, Արթիկի համայնքապետարանի աշխատակազմը` համայնքի ղեկավար Անան Ոսկանյանի գլխավորությամբ, Արթիկի թեմի Առաջնորդական Տեղապահ Հոգեշնորհ Հայր Նարեկ Վարդապետ Ավագյանը, զինվորականները, ուժային կառույցների ղեկավարները, զոհվածների ծնողներն ու հարազատները, քաղաքացիները հարգանքի տուրք են մատուցել և ծաղիկներ են խոնարհել Արցախյան քառասունչորսօրյա պատերազմում զոհվածների հուշահամալիրի մոտ և Արթիկի քաղաքային պանթեոնում։ Հավերժ փա՜ռք և խոնարհու՜մ...
|
|
26.09.23
Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանը Շիրակի մարզպետի մոտ մասնակցել է աշխատանքային հանդիպման
|
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել մարզի համայնքների ղեկավարների հետ:Աշխատանքային հանդիպմանը մասնակցել է նաև Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանը։Հանդիպման ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիներին անհրաժեշտության դեպքում Շիրակի մարզի համայնքներում տեղավորելու, աջակցության տրամադրման հասցեականության ապահովման, կարիքների հստակեցմանն ու գույքագրմանն առանչվող հարցեր։Մարզպետը համայնքների ղեկավարներին հորդորել է աշխատել առավելագույն օպերատիվությամբ և համագործակցել բոլոր պատասխանատու կառույցների հետ։Մուշեղ Մուրադյանը կարևորել է նաև համայնքներում ընթացիկ աշխատանքների բնականոն ընթացքի ապահովումն ու անդրադարձել է սեփական եկամուտների հավաքագրման ...
Մանրամասն |
|
25.09.23
<<Արթիկի մարզահամալիր>> ՀՈԱԿ-ի սաները մասնակցել են բռնցքամարտի բաց առաջնության
|
Սեպտեմբերի 21-ից 24-ը Վանաձորի բռնցքամարտի մանկապատանեկան մարզադպրոցում անցկացվել է բռնցքամարտի բաց առաջնություն` նվիրված արցախյան պատերազմներում զոհվածների հիշատակին։ Առաջնությանը մասնակցել են <<Արթիկի մարզահամալիլ>> ՀՈԱԿ-ի բռնցքամարտիկները` մարզիչներ Ռուբեն Առաքելյանի և Նարեկ Մաթևոսյանի գլխավորությամբ։ ՀՈԱԿ-ի սաներից Սեյրան Հարոյանը գրավել է առաջին տեղը, իսկ Վահե Հակոբյանը, Փայլակ Պալոյանը և Գոռ Ասատրյանը գրավել են երրորդ տեղը։ Հաղթողները պարգևատրվել են մեդալներով և պատվոգրերով։
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |