Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 84-րդ հոդվածի 2-րդ կետով, ինչպես նաև Արթիկ համայնքի ավագանու 2022 թվականի փետրվարի 8-ի N 17-Ն որոշմամբ հաստատված կարգի՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարանը հրավիրում է բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու Արթիկ համայնքի 2023թ. բյուջեի նախագծի հանրային քննարկմանը` համայնքի հրատապ կարիքները վեր հանելու և առաջնահերթ հիմնախնդիրներին լուծումներ տալու նպատակով:
Մենք ակնկալում ենք բնակչության շահագրգիռ մոտեցումը և ակտիվ ներգրավվածությունը բյուջեի վերջնական տարբերակի մշակման, ինչպես նաև դրա ընդունման, կատարման և վերահսկման գործում:
Կարծիքներ և առաջարկություններ ունենալու դեպքում հրավիրում ենք ՀԱՄԱՅՆՔԻ 2023թ. ԲՅՈՒՋԵԻ ՆԱԽԱԳԾԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՄԱՆԸ, որը տեղի կունենա դեկտեմբերի 8-ին, ժամը 15.00-17:00-ն, Արթիկի համայնքապետարանի նիստերի դահլիճում:
Հասցե` Արթիկ համայնք, քաղաք Արթիկ, .Ազատության հր.1, 1-ին հարկ, նիստերի դահլիճ: