2023թ. հունիսի 7-ին ժամը 12:00 –ին ՀՀ Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարանի շենքում տեղի կունենա Արթիկ համայնքի գյուղատնտեսական նշանակության հողերից 08-002-0006-0017 կադաստրային ծածկագրով 0,07986 հեկտար մակերեսով արոտավայրը հրապարակային սակարկությունների միջոցով վարձակալությամբ տրամադրելու համար մրցույթ: Հողամասի նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվելու նպատակով: Հողամասի վարձակալության վճարի մեկնարկային գինը 1 հեկտարի համար 2750 ՀՀ դրամ է: Մրցույթին մասնակցել ցանկացողները ներկայացնում են հայտ, մասնակցության համար սահմանված չափով վճարի անդորրագիր և անձնագիր: Նախավճարը՝ հողամասի մեկնարկային գնի 5%-ի չափով, յուրաքանչյուր քայլը մեկնարկային գնի 5%-ի չափով: Մրցույթի մասնակցության վճարը՝ 10000 ՀՀ դրամ: Հայտերն ընդունվում են մինչև 2023 թվականի հունիսի 1-ը, ժամը՝ 18:00-ն: Մանրամասների համար դիմել Արթիկի համայնքապետարան հասցե` ՀՀ Շիրակի մարզ, Արթիկ համայնք, ք. Արթիկ, Ազատության հրապարակ 1 հեռ, +244 5 20 21/ *112 *111
<<Հրապարակային սակարկությունների մասին>> ՀՀ օրենքի 5-րդ հոդված
ՀՀ հողային օրենսգիրք, հոդված 78-րդ հոդված