Հավելված
Արթիկ համայնքի ղեկավարի 2024 թվականի
փետրվարի 27-ի N 293-Ա որոշման
Հայտարարություն
ՀՀՇիրակիմարզիԱրթիկհամայնքի «Հառիճի նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքայինոչառևտրայինկազմակերպությանտնօրենիթափուրպաշտոնըզբաղեցնելուհամարմրցույթի
Հայտատու` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարան
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2020 թվականի մարտի 26-ի N 02-Ն հրամանով հաստատված կարգի 10-րդ կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի «Հառիճի նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար անցկացվում է մրցույթ:
Մրցույթինմասնակցելուիրավունքունի՝
Հայաստանի Հանրապետության այն գործունակ չափահաս քաղաքացին, ով ունի՝
1)Բարձրագույն կրթություն,
2)«Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածով սահմանված՝ նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր),
3)տնօրենի պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն /այդ թվում՝ ՀՀ Սահմանադրություն, աշխատանքային օրենսգիրք, նախադպրոցական կրթության ոլորտի Հայաստանի Հանրապետության օրենսդրություն և այլ իրավական ակտեր/:
Տնօրենի պաշտոնը զբաղեցնելու հավակնորդի կրթությանը և ստաժին ներկայացվող պահանջներն են՝
1) բարձրագույն կրթություն,
2) վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական աշխատանքի կամ հանրային ծառայության ոլորտի առնվազն հինգ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ:
Տնօրենիընտրությանլրացուցիչպայմաններնեն`
1)տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն, 2)ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն, 3)համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,
4)աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություններ, 5)ենթակաների հետ վարվելու անհրաժեշտ էթիկայի կանոնների իմացություն, 6)առնվազն մեկ օտար լեզվի իմացություն:
Մրցույթինմասնակցելուիրավունքչունիայնանձը,
1)ով դատապարտվել է հանցագործության կատարման համար, և նրա դատվածությունը մարված կամ վերացված չէ.
2) ում օրենքով արգելվել է ղեկավար պաշտոններ զբաղեցնել կամ ով դատական կարգով զրկվել է մանկավարժական կամ վարչական գործունեությամբ զբաղվելու իրավունքից.
3) ով նախընթաց երեք տարիների ընթացքում եղել է սնանկանալու պաճառով լուծարված և իրենց պարտատերերի օրինական պահանջները չբավարարած կազմակերպության ղեկավար.
4)65 տարին լրացած քաղաքացիները,
5)ներկայացրել է փաստաթղթեր, որոնք չեն համապատասխանում սույն կարգի 12-րդ կետով սահմանված պահանջներին, լրիվ չեն կամ թերի են:
Մրցույթինմասնակցելուհամարանհրաժեշտէներկայացնելհետևյալփաստաթղթերը
1)դիմում,
2)մեկ լուսանկար` 3x4 չափսի,
3)քաղվածք աշխատանքային գրքույկից կամ տեղեկանք աշխատանքային գործունեության մասին,
4)ինքնակենսագրություն,
5)հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) պատճենը և բնօրինակը,
6)անձնագրի կամ նույնականացման քարտի, բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի, արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի) բնօրինակները և պատճենները,
7)տեղեկանք մշտական բնակության վայրից,
8)հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում)։
Մրցույթնանցկացվումէմեկփուլով՝ հարցազրույցի միջոցով:
Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացնել անձամբ` անձնագրով կամ անձը հաստատող փաստաթղթով: Տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթն անցկացվում է բաց եղանակով: Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 09:00-18:00-ն, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Դիմումների ընդունման վերջնաժամկետը՝ 13.03.2024թժամը 18:00:
Մրցույթըտեղիկունենա՝ 29.03.2024թ.-ինժամը 11:00-ին. հասցե` Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ, Արթիկ համայնք, քաղաք Արթիկ, Ազատության հրապարակ 1, Արթիկի համայնքապետարան, նիստերի դահլիճ:
Հեռ.` (0244) 5 20 21
Վեբ կայք` www.artik.am
Էլ. փոստ` artikmun@mail.ru
Արթիկի համայնքապետարանի աշխատակազմ