ՀՀ Շիրակի մարզի Արթիկ համայնքի <<Հառիճի նախադպրոցական ուսումնական հաստատություն>> ՀՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ հաստատության դաստիարակի թափուր հաստիքը զբաղեցնելու համար:
- Նախադպրոցական ուսումնական հաստատության դաստիարակի հաստիքը զբաղեցնողը պետք է ունենա միջին մասնագիտական կամ բարձրագույն (բակալավր, դիպլոմավորված մասնագետ, մագիստրոս) մասնագիտական կրթություն` համապատասխան որակավորմամբ կամ վերջին տասը տարվա ընթացքում նախադպրոցական կրթության ոլորտում կամ մանկավարժական գործունեության առնվազն երկու տարվա մանկավարժական գործունեության ստաժ՝ համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարի 2011 թվականի ապրիլի 26-ի N 416-Ն հրամանով սահմանված տարիֆաորակավորման պահանջների:
Նախադպրոցական ուսումնական հաստատության դաստիարակի հաստիքի համար սահմանված 0.5 դրույք:
Մրցույթին մասնակցելու համար անձը տնօրենին է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`
1)դիմում (Ձև 1).
2/կրթության մասին փաստաթուղթ (դիպլոմ).
3)անձը հաստատող փաստաթուղթ.
4) աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում).
5)ինքնակենսագրություն (Ձև 4).
6) մեկ լուսանկար` 3x4 չափի.
7) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ.
8) Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ կամ զինվորական կցագրման վկայական.
9) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում):
Փաստաթղթերն ընդունվում են 2024 թվականի ապրիլի 11-ը ներառյալ՝ ամեն օր ժամը 9:00 - 17:00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից ՀՀ Շիրակի մարզի Արթիկ համայնքի <<Հառիճի նախադպրոցական ուսումնական հաստատություն >> ՀՈԱԿ-ում:
Մրցույթն անցկացվելու է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի՝ ըստ ՀՀ ԿԳՄՍ նախարարի 25.03.2022թ-ի № 471-Ա/2 հրամանի մշակված հարցաշարերի (https://escs.am/am/news/11978):
Մրցույթը տեղի կունենա ապրիլի 16-ին ժամը 11։30–ին ՀՀ ՇՄ Արթիկ համայնքի <<Հառիճի նախադպրոցական ուսումնական հաստատություն >> ՀՈԱԿ- ում /հասցե ՀՀ Շիրակի մարզ Արթիկ համայնք գյուղ Հառիճ, փ.20 շ 6/:
Մրցույթին մասնակցող քաղաքացիները կարող են հայտարարությանը հետևել www.azdarar.am, www.artik.am կայքերում։
Տեղեկությունների համար զանգահարել +374 94-84-46-82
Տնօրեն՝ Ժ/Պ Հասմիկ Մադոյան
Հասցե` ՀՀ Շիրակի մարզ Արթիկ համայնք գյուղ Հառիճ <<Հառիճի նախադպրոցական ուսումնական հաստատություն >> ՀՈԱԿ, փ 20 շ 6:
Էլ. փոստ` harichi.mankapartez@mail.ru