Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ, 5-րդ և 8-րդ հոդվածների դրույթներով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկհամայնքիավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է
1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարի առաջարկությամբ բաց աճուրդով օտարել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի սեփականությունը հանդիսացող թվով 4 /չորս/ մարդատար ավտոմեքենաները և հաստատել մեքենաների օտարման մեկնարակային գները համաձայն թիվ 1 հավելվածի:
2.Հաստատել աճուրդի մասին հրապարակային ծանուցման հայտարարության տեքստը՝ համաձայն թիվ 2 հավելվածի.
3.Հաստատել աճուրդի կանոնակարգը՝ համաձայն թիվ 3 հավելվածի.
4. Աճուրդը կազմակերպելու նպատակով՝
1)ստեղծել աճուրդային հանձնաժողով (այսուհետ՝ հանձնաժողով) հետևյալ անհատական
կազմով`
ա)Անանիկ Ոսկանյան-հանձնաժողովի նախագահ, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավար,
բ)Վարդան Մակեյան-հանձնաժողովի անդամ, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքի ղեկավարի տեղակալ
գ)Արա Սուքիասյան-հանձնաժողովի անդամ, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար,
դ)Արկադի Թադևոսյան-հանձնաժողովի անդամ, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարանի քարտուղարության, անձնակազմի կառավարման և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի պետ,
ե)Զորհաբ Հովսեփյան–հանձնաժողովի անդամ, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարի խորհրդական
զ)Տաթևիկ Չարչյան–Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարի օգնական
է)Վարդուհի Հովհաննիսյան-Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ավագանու անդամ
ը) Ոսկան Վարդանյան–Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու «Միասնական Արթիկ» խմբակցության ավագանու անդամ
թ) Հովհաննես Սահակյան-Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու «Հանուն Հանրապետության» խմբակցության ավագանու անդամ
ժ) Արտակ Հարությունյան-Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու «Ազատական կուսակցություն» խմբակցության ավագանու անդամ
ի) Հակոբ Մաթիլյան-Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու «Դաշնակցություն» խմբակցության ավագանու անդամ
լ) Արթուր Աստոյան-Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ավագանու անդամ.
2) Աճուրդավար նշանակել հանձնաժողովի անդամ, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարանի քարտուղարության, անձնակազմի կառավարման և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի պետ Արկադի Թադևոսյանին, իսկ արձանագրող՝ հանձնաժողովի անդամ, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարի օգնական Տաթևիկ Չարչյանին։
5.«Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն հանձնաժողովին վերապահել հրապարակային սակարկություն կազմակերպելու լիազորուրություն (աճուրդի կազմակերպիչ):