Այսօր: Հինգշաբթի, 1 Մայիսի 2025թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 7
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 35-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՏԱԹԵՎԻԿ ՉԱՐՉՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արթիկ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ, ԹՎՈՎ 4 /ՉՈՐՍ/ ՄԱՐԴԱՏԱՐ ՄԵՔԵՆԱՆԵՐՆ ԱՃՈՒՐԴՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ, ՕՏԱՐՄԱՆ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԳԻՆՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, «Հրապարակային  սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ, 5-րդ և 8-րդ հոդվածների դրույթներով, Հայաստանի  Հանրապետության Շիրակի մարզի Արթիկհամայնքիավագանին 

ՈՐՈՇՈՒՄ Է

1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարի առաջարկությամբ բաց աճուրդով օտարել Հայաստանի  Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ  համայնքի սեփականությունը հանդիսացող թվով 4 /չորս/ մարդատար ավտոմեքենաները և հաստատել մեքենաների օտարման մեկնարակային գները համաձայն թիվ 1 հավելվածի: 

2.Հաստատել աճուրդի մասին հրապարակային ծանուցման հայտարարության տեքստը՝  համաձայն  թիվ 2  հավելվածի.

3.Հաստատել աճուրդի կանոնակարգը՝ համաձայն թիվ 3 հավելվածի.

4. Աճուրդը կազմակերպելու նպատակով՝

1)ստեղծել աճուրդային հանձնաժողով (այսուհետ՝ հանձնաժողով)  հետևյալ  անհատական 

 կազմով`

ա)Անանիկ   Ոսկանյան-հանձնաժողովի նախագահ, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավար,

բ)Վարդան Մակեյան-հանձնաժողովի անդամ, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքի ղեկավարի տեղակալ

գ)Արա Սուքիասյան-հանձնաժողովի անդամ, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար,

դ)Արկադի Թադևոսյան-հանձնաժողովի անդամ, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարանի քարտուղարության, անձնակազմի կառավարման և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի պետ,

ե)Զորհաբ Հովսեփյան–հանձնաժողովի անդամ, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարի խորհրդական

զ)Տաթևիկ Չարչյան–Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարի օգնական

է)Վարդուհի Հովհաննիսյան-Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության  ավագանու անդամ

ը) Ոսկան Վարդանյան–Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու «Միասնական Արթիկ» խմբակցության  ավագանու անդամ

թ) Հովհաննես Սահակյան-Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու «Հանուն Հանրապետության» խմբակցության  ավագանու անդամ

ժ) Արտակ Հարությունյան-Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու «Ազատական կուսակցություն» խմբակցության  ավագանու անդամ

ի) Հակոբ Մաթիլյան-Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու «Դաշնակցություն» խմբակցության  ավագանու անդամ

լ) Արթուր Աստոյան-Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության  ավագանու անդամ.

2) Աճուրդավար նշանակել հանձնաժողովի անդամ, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարանի քարտուղարության, անձնակազմի կառավարման և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի պետ Արկադի Թադևոսյանին, իսկ արձանագրող՝ հանձնաժողովի անդամ, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարի օգնական Տաթևիկ Չարչյանին։

5.«Հրապարակային  սակարկությունների  մասին» Հայաստանի  Հանրապետության  օրենքի 2-րդ հոդվածի  5-րդ մասի համաձայն հանձնաժողովին վերապահել հրապարակային սակարկություն կազմակերպելու լիազորուրություն (աճուրդի կազմակերպիչ):


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՆԱՆԻԿ ՈՍԿԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող ՏԱԹԵՎԻԿ ՉԱՐՉՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(42.18 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner