Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ քաղաքի բնակիչ Վարդուհի Հմայակի Ղուլիջօղլյանի (ծնված 1934 թվականի հոկտեմբերի 01-ին)2023 թվականի մայիսի 08-ի N 2922 դիմումը:
Տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ քաղաքի Գայի փողոց 12 հասցում գտնվող 08-002-0028-0004 կադաստրային ծածկագրով հողամասի մակերեսը փաստացի կազմում է 0,08087հա մակերես, որից 0,0600հա մակերեսով հողամասը Վարդուհի Հմայակի Ղուլիջօղլյանի ըստ օրենքի ժառանգության իրավունքով ձեռք բերված հողամասն է: Ըստ օրենքի ժառանգության իրավունքով ձեռք բերված հողամասին կից օգտագործվող 0,02087հա մակերեսով հողամասը օրենքի ուժով կարող է փոխանցվել անհատույց սեփականության իրավունքով:
Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, /ըստ օրենքի 2023 թվականի ապրիլի 27-ի ժառանգության իրավունքի վկայագիրը՝ գրանցամատյան 1732/ և Վարդուհի Հմայակի Ղուլիջօղլյանի բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով «Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեստրի ստեղծման և վարման կարգի 28-րդ կետով, 29-րդ կետի 3-րդ ենթակետով և 53-րդ կետով
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի, Արթիկ քաղաքի Գայի փողոց 12 հասցեի բնակելի տանը տրամադրել հասցե՝ Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ, Արթիկ համայնք, Արթիկ քաղաք Գայի փողոց 12/1 բնակելի տուն:
2.Վերականգնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ քաղաքի Գայի փողոց 12/1 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Վարդուհի Հմայակի Ղուլիջօղլյանի հողօգտագործման իրավունքը՝ բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ ժառանգության իրավունքով ձեռք բերված 0,0600հա մակերեսով հողամասին կից 0,02087հա մակերեսով հողամասի չափով` ճանաչելով նրանց սեփականության իրավունքը 0,08087հա մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ:
3.Հողամասի սահմանները որոշվում են Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով:
4.Որոշման կատարման հսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարաի քաղաքաշինության և հողաշինության բաժնի վրա:
5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Վարդուհի Հմայակի Ղուլիջօղլյանին օրենքով սահմանված կարգով իրազեկելու հաջորդող օրվանից: