12.08.22
Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանի շնորհավորական ուղերձը Երիտասարդության միջազգային օրվա առթիվ
|
Սիրելի´ երիտասարդներ, շնորհավորում եմ ձեզ Երիտասարդության միջազգային օրվա առթիվ: Դուք հասարակության շարժիչ ուժն եք և ապագայի հենարանը: Ժամանակի մարտահրավերներին համընթաց շարժվելու համար ձեզանից յուրաքանչյուրը պետք է արժևորի ստացած գիտելիքները, սեփական անձի հանդեպ լինի պահանջկոտ և ցուցաբերի պատասխանատվության բարձր գիտակցում:Սիրելի´ երիտասարդներ, ձեր ձգտումներով, նպատակասլացությամբ ու հաստատակամությամբ է պայմանավորված Արթիկ համայնքի վաղվա օրը: Եվ դա օրինաչափ է, քանզի հենց երիտասարդներին է վերապահված մեր համայնքի զարգացման, հզորացման և ավելի բարեկեցիկ դարձնելու պատասխանատու գործը: Ուզում եմ երախտիքի խոսքեր հղել այն երիտասարդներին, ովքեր համագործակցում են Արթիկի համայնքապետարանի հետ, ...
Մանրամասն |
|
12.08.22
Աշխատանքային խորհրդակցություն Արթիկի համայնքապետարանում վարչական ղեկավարների մասնակցությամբ
|
✅Հաստատված կարգի համաձայն՝ յուրաքանչյուր ուրբաթ Արթիկի համայնքապետարանում տեղի է ունենում աշխատանքային խորհրդակցություն Արթիկ համայնքի վարչական ղեկավարների մասնակցությամբ։ Օգոստոսի 12-ին տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցությունը վարում էին Արթիկ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արտակ Հարությունյանը, համայնքի ղեկավարի տեղակալ Արման Աջամօղլյանը և Արթիկի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Արա Սուքիասյանը։ ✅Օրակարգի հիմնական թեմաներն էին օգոստոսի 5-ին տեղացած ուժեղ կարկուտի պատճառած վնասների վերացումը, Արթիկ համայնքի գյուղերում ընթացող գյուղատնտեսական աշխատանքները, ոռոգման ջուրը, գյուղերում ընթացող լուսավորության ներքին ցանցի և ջրատար խողովակների նորոգման աշխատանքները, մեկնարկած բերքահավաքը։ ...
Մանրամասն |
|
10.08.22
Ժողով Արթիկի համայնքապետարանում` ՀՈԱԿ-ների տնօրենների մասնակցությամբ
|
✅Օգոստոսի 10-ին Արթիկի համայնքապետարանի նիստերի դահլիճում կայացավ ժողով Արթիկ համայնքի ՀՈԱԿ-ների տնօրենների մասնակցությամբ, որը վարում էր Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանը։ ✅ՀՈԱԿ-ների տնօրենները համայնքի ղեկավարին և ժողովին ներկա Արթիկի համայնքապետարանի աշխատակազմի անդամներին ներկայացրեցին ՀՈԱԿ-ների աշխատանքներին վերաբերող մանրամասներ, խոսեցին շենքային պայմաններից, անդրադարձան նոր ուսումնական տարվա նախապատրաստական աշխատանքներին, ընդունելության դիմումներին։ ✅Համայնքի ղեկավարը լսեց տնօրեններին, տվեց ցուցումներ, իսկ աշխատակազմի անդամներին և ոլորտային պատասխանատուներին հանձնարարեց ուսումնասիրել լրացուցիչ քննարկման ենթակա հարցերը և տալ համապատասխան լուծումներ։
|
|
09.08.22
Ջրատար խողովակների վերանորոգման աշխատանքներ Արթիկ համայնքի Արևշատ և Փոքր Մանթաշ գյուղերում
|
📌Արթիկի համայնքապետարանը հետևողականորեն իրականացնում է Արթիկ համայնքի վթարված ջրագծերի վերանորոգման ու բարեկարգման աշխատանքները: 📌Համայնքի Փոքր Մանթաշ և Արևշատ գյուղերում իրականացվել են վթարված ջրատար խողովակների վերանորոգման, իսկ որոշ հատվածներում՝ խողովակների ամբողջական մասերի և հարակից դետալների նորերով փոխարինման աշխատանքներ։ ❗Ջրատար խողովակների վերանորոգումը, լուսավորության ցանցի նորացումն ու բարեկարգումը և նմանատիպ այլ աշխատանքներ Արթիկ համայնքում կրելու են շարունակական բնույթ։
|
|
09.08.22
Ռուսաց լեզվի անվճար դասընթացներ Արթիկում
|
📢<<Դոմ Մոսկվի>> մոսկովյան մշակութագործարարական կենտրոնը և Շիրակի մարզպետարանը հայտարարում են Արթիկ քաղաքում ռուսաց լեզվի🇷🇺🇷🇺🇷🇺🇷🇺 երկամսյա անվճար դասընթացների ընդունելություն՝ 7-14 տարեկան երեխաների համար։ 🕐Դասընթացները մեկնարկելու են 2022 թ. սեպտեմբերի 5-ից։ Հայտերն ընդունվում են մինչև 2022 թ. օգոստոսի 26-ը։ ✅Դասընթացներից առաջ կատարվելու է թեստավորում՝ երեխաների լեզվի իմացության մակարդակը որոշելու համար։ ✅Դասընթացներին գրանցվելու և մանրամասն տեղեկատվություն ստանալու համար անհրաժեշտ է զանգահարել` ☎️+37410510211
|
|
08.08.22
Վթարված ջրատար խողովակների վերանորոգման աշխատանքներ Արթիկ համայնքում
|
📌 Արթիկի համայնքապետարանը շարունակում է իրականացնել Արթիկ համայնքի վթարված ջրագծերի վերանորոգման ու բարեկարգման աշխատանքներ: 📌Համայնքի Մեծ Մանթաշ և Գեղանիստ գյուղերում իրականացվել են վթարված ջրատար խողովակների վերանորոգման աշխատանքներ։ ❗️Նմանատիպ աշխատանքները կրելու են շարունակական բնույթ:
|
|
06.08.22
Արթիկի համայնքապետարանի ստեղծած հանձնաժողովը ուսումնասիրում և արձանագրում է ուժեղ կարկուտի պատճառած վնասները
|
📌Կապված Արթիկ համայնքի Արթիկ քաղաքում և Հոռոմ, Լուսակերտ, Սարատակ, Հովտաշեն, Վարդաքար, Նոր Կյանք, Հայրենյաց, Հայկասար, Տուֆաշեն, Պեմզաշեն, Լեռնակերտ գյուղերում տեղացած ուժեղ կարկուտով, անձրևով և ուղեկցած ուժգին քամով՝ Արթիկի համայնքապետարանում ստեղծվել է հանձնաժողով, որի անդամները շրջայցեր են կատարում՝ տեղում գյուղատնտեսական մշակաբույսերին և ցանքատարածություններին պատճառված վնասի չափը արձանագրելու և համայնքապետարանի ոլորտային պատասխանատուներին ներկայացնելու համար։📌Վարչական ղեկավարներին տրվել են հանձնարարականներ, համագործակցելով Արթիկի համայնքապետարանի հանձնաժողովի անդամների հետ, կազմել վնասի չափի վերաբերյալ արձանագրություններ՝ դրանք համապատասխան կառույցներին ներկայացնելու համար։❗❗Խնդրում ենք ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |