ՀՀ Շիրակի մարզի Արթիկ համայնքի համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի բնակելի կառուցապատման հողերից Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ քաղաքի Ս.Սպանդարյան փողոց 1/2 հասցեում գտնվող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 22122022-08-0011, տրված 2022 թվականի դեկտեմբերի 22-ին) 0,012հա մակերեսով 08-002-0125-0097 կադաստրային ծածկագրով հողամասն աճուրդային կարգով օտարելու համար Արթիկի համայնքապետարանը հայտարարում է աճուրդ, որը տեղի կունենա 2023թ. սեպտեմբերի 26-ին ժամը 11:00–ին ՀՀ Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարանի շենքում:
Հողամասի օտարման մեկնարկային գինը 1քմ-ի համար սահմանված է 5000 (հինգ հազար) ՀՀ դրամ: Հողամասի տարածքում ջրատար, կոյուղի, էլեկտրահաղորդման գծեր, գազատարներ առկա չեն: Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել մասնակցի անձնագրի կամ սոց քարտի լուսապատճեները, աճուրդի մասնակցության հայտ, մասնակցության համար սահմանված չափով վճարի անդորրագիր:
Նախավճարը՝ հողամասի մեկնարկային գնի 50%-ի չափով, յուրաքանչյուր քայլը մեկնարկային գնի 5%-ի չափով: Աճուրդի մասնակցության վճարը՝ 10000 ՀՀ դրամ: Հայտերն ընդունվում են մինչև 2023 թվականի սեպտեմբերի 20-ը ներառյալ, ժամը՝ 18:00-ն: Մանրամասների համար դիմել Արթիկի համայնքապետարան, հասցե` ՀՀ Շիրակի մարզ, Արթիկ համայնք, ք. Արթիկ, Ազատության հրապարակ 1 հեռ.՝ +244 5 20 21/ *112 *111