ՀՀ Շիրակի մարզի Արթիկ համայնքի <<Արթիկի թիվ 1 մանկապարտեզ>> ՀՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ հաստատության հոգեբանի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:
Նախադպրոցական ուսումնական հաստատության հոգեբանի պաշտոնը զբաղեցնողը պետք է ունենա բարձրագույն (բակալավր, դիպլոմավորված մասնագետ, մագիստրոս) մասնագիտական կրթություն` համապատասխան որակավորմամբ կամ վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական գործունեության առնվազն երկու տարվա մանկավարժական ստաժ՝ համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարի 2011 թվականի ապրիլի 26-ի N 416-Ն հրամանով սահմանված տարիֆաորակավորման պահանջների:
հոգեբանի հաստիքի համար սահմանված է 0.5 դրույք, 145502 (մեկ հարյուր քառասունհինգ հազար հինգ հարյուր երկու ) ՀՀ դրամ պաշտոնային դրույքաչափով,72751 (յոթանասուներկու հազար յոթ հարյուր հիսունմեկ ) ՀՀ դրամ աշխատավարձով։
Մրցույթին մասնակցելու համար անձը տնօրենին է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`
1)դիմում (Ձև 1).
2) կրթության մասին փաստաթուղթ (դիպլոմ).
3) անձը հաստատող փաստաթուղթ.
4) աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում).
5) ինքնակենսագրություն (Ձև 4).
6) մեկ լուսանկար` 3x4 չափի.
7) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ.
8) Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ կամ զինվորական կցագրման վկայական.
9) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում):
Փաստաթղթերն ընդունվում են 2023թ․ նոյեմբերի 09-ից մինչև դեկտեմբերի 6-ը ներառյալ ամեն օր ժամը 9:00 - 17:00-ը բացի շաբաթ և կիրակի օրերից, ՀՀ Շիրակի մարզ, Արթիկ համայնքի <<Արթիկի թիվ 1 մանկապարտեզ>> ՀՈԱԿ-ում:
Մրցույթն անցկացվելու է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի՝ ըստ ՀՀ ԿԳՄՍ նախարարի 25.03.2022թ-ի № 471-Ա/2 հրամանի մշակված հարցաշարերի (https://escs.am/am/news/11978):
Մրցույթը տեղի կունենա դեկտեմբերի 08-ին ժամը 11։30 –ին <<Արթիկի թիվ 1 մանկապարտեզ>> ՀՈԱԿ- ում /հասցե ՀՀ Շիրակի մարզ Արթիկ համայնք քաղաք Արթիկ, Թումանյան 1/3.:
Մրցույթին մասնակցող քաղաքացիները կարող են հայտարարությանը հետևել www.azdarar.am, www.artik.am կայքերում։
Տեղեկությունների համար զանգահարել +374 93 00 58 43
Տնօրեն՝ Արմինե Պետոյան
Հասցե` ՀՀ Շիրակի մարզ Արթիկ համայնք քաղաք Արթիկ <<Արթիկի թիվ 1 մանկապարտեզ>> ՀՈԱԿ Թումանյան 1/3 .:
Էլ. փոստ` artik1hoak@mail.ru