14.05.24
Մայիսի 14-ին Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանը մասնակցել է Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի մոտ տեղի է ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցությանը
|
✅️Այսօր Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանը մասնակցել է Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի մոտ տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցությանը` մարզպետի աշխատակազմի պատասխանատուների և մարզի համայնքների ղեկավարների մասնակցությամբ։✔️Խորհրդակցության օրակարգային առաջին հարցն առնչվել է մարզի համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի 2025 թվականի հայտերին։ Ըստ այդմ, 2025 թվականի համար մարզի համայնքների կողմից ներկայացվել են տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 40 սուբվենցիոն ծրագրային հայտեր` 180 ենթածրագրերով, որոնց ընդհանուր արժեքը շուրջ 12 մլրդ դրամ է, Կառավարության համամասնությունը` 6,5 մլրդ դրամ։ Գյումրին ներկայացրել է` 6, Ախուրյանը` 8, ...
Մանրամասն |
|
11.05.24
Քրիստինե Թորոսյանը ՀՀ բռնցքամարտի պատանիների առաջնությունում գրավել է երկրորդ տեղը
|
Մայիսի 4-ից 10-ը Երևանում կայացել է ՀՀ բռնցքամարտի պատանիների առաջնությունը։ Մրցաշարին մասնակցել են նաև <<Արթիկի մարզահամալիր>> ՀՈԱԿ-ի բռնցքամարտիկները։ Մեր սաներից Քրիստինե Թորոսյանը գրավել է երկրորդ տեղը` արժանանալով մեդալի և պատվոգրի։
|
|
09.05.24
Հարգանքի տուրքի մատուցում և ծաղիկների խոնարհում մայիսի 9-ին Արթիկ համայնքում
|
2024 թվականի մայիսի 9-ին` Հաղթանակի և Խաղաղության օրը, Արթիկի համայնքապետարանի աշխատակազմը համայնքի ղեկավար Անան Ոսկանյանի գլխավորությամբ, զինվորականները, ուժային կառույցների ղեկավարները, համայնքի բնակիչները ծաղիկներ են խոնարհել Հայրենական Մեծ պատերազմում զոհվածների հուշապատին, Արցախյան առաջին պատերազմում զոհվածների հիշատակի հուշախաչքարին, Արցախյան քառասունչորսօրյա պատերազմում զոհվածների հուշահամալիրին, Արթիկի քաղաքային պանթեոնում։ Հարգանքի տուրքի մատուցման և ծաղկեդրման արարողությունից հետո Արթիկի Տիգրան Մանսուրյանի անվան մշակույթի կենտրոնում տեղի է ունեցել միջոցառում` <<Հայու տեսակը` Դուշման Վարդան, արիական ոգի>> խորագիրով` նվիրված Հաղթանակի և Խաղաղության օրվան:
|
|
07.05.24
Դրվագներ` <<Արթիկի համայնքային տնտեսության սպասարկում >> ՀՈԱԿ-ի առօրյա աշխատանքից
|
🚜<< Արթիկի համայնքային տնտեսության սպասարկում>> ՀՈԱԿ-ի առօրյա աշխատանքից` ✔️գյուղամիջյան առուների մաքրում Անուշավան գյուղում, ✔️կոյուղագծի կառուցում Նահապետավան գյուղի մանկապարտեզի համար, ✔️ջրագծերի վերանորոգում, հարակից դետալների նորերով փոխարինում Արևշատ գյուղում, ✔️գիշերային լուսավորության ցանցի նորոգում և լապտերների փոխարինում Արևշատ գյուղում։ Աշխատանքները կրելու են շարունակական բնույթ և կատարվելու են ինչպես Արթիկ քաղաքում, այնպես էլ համայնքի բոլոր գյուղերում։
|
|
07.05.24
Մայիսի 9-ին անցկացվելիք միջոցառումների ժամանակացույց
|
Արթիկի համայնքապետարանը տեղեկացնում է, որ 2024 թվականի մայիսի 9-ին` Հաղթանակի և խաղաղության օրը, միջոցառումները տեղի են ունենալու հետևյալ ժամանակացույցով`Ժամը 10:00-ին` ծաղիկների խոնարհում Արթիկի քաղաքային պանթեոնում (Արթիկ քաղաքի գերեզմանատան հարակից տարածք),Ժամը 10:30-ին` ծաղիկների խոնարհում Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հուշապատին, որից հետո քայլերթ Արթիկի Ազատության հրապարակից դեպի Բաղրամյան փողոց, ծաղիկների խոնարհում Արցախյան առաջին պատերազմում զոհվածների հիշատակի հուշախաչքարին, ծաղիկների խոնարհում Արցախյան քառասունչորսօրյա պատերազմում զոհվածների հուշահամալիրին:Ժամը 11:00-ին` միջոցառում Արթիկի Տիգրան Մանսուրյանի անվան մշակույթի կենտրոնում` <<Հայու տեսակը` Դուշման Վարդան, արիական ...
Մանրամասն |
|
06.05.24
Լիդա Հակոբյանը հաղթել է <<Շանթ>> հեռուստաընկերության <<Ազգային պարեր>> նախագծում
|
💃Արթիկի համայնքապետարանի աշխատակազմը` ի դեմս համայնքի ղեկավար Անան Ոսկանյանի, շնորհավորում է Լիդա Հակոբյանին` <<Շանթ>> հեռուստաընկերության <<Ազգային պարեր>> նախագծում հաղթելու, Արթիկ համայնքի անունը բարձր պահելու համար։ Ցանկանում ենք Լիդային նոր վերելքներ և հաղթանակներ պարարվեստի բնագավառում։
|
|
04.05.24
Մայիսի 4-ին Արթիկ համայնքը մասնակցել է մարզային շաբաթօրյակին
|
2024 թվականի մայիսի 4-ին Արթիկ համայնքը մասնակցել է մարզային շաբաթօրյակին։ Շաբաթօրյակն Արթիկ համայնքում շարունակվել է մինչև հորդառատ անձրևը։ Եղանակային պայմաններից ելնելով` համայնքում նախատեսված ծառատունկը հետաձգվել է։ Շաբաթօրյակին մասնակցություն են ունեցել` ✔Արթիկի համայնքապետարանի աշխատակազմը, ✔համայնքում գործող ՊՈԱԿ-ները, ՀՈԱԿ-ները, ✔տնտեսվարողները և այլ կազմակերպություններ։
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |